Business Insider-ը ֆոտոշարքով ներկայացրել է ամենաարտասովոր նոթբուքերը, որոնց մասին քչերը գիտեն:
Տեխնոլոգիական այս սարքերը արտասովոր են թե արտաքին դիզայնով, թե ֆունկցիոնալ առումով և արժեն շատ ավելին, քան սովորական համակարգիչները:
1. MSI GT80 Titan-ը առաջին նոթբուքն է, որը համալրված է լիարժեք մեխանիկական ստեղնաշարով, որի ստեղները ամեն անգամ հպվելիս ձայն են հանում: Նոթբուքը զինված է 2 անհավանական հզոր գրաֆիկական քարտերով։


2. Asus ROG GX700 խաղային նոթբուքը արժե 3000 դոլար: Ետևի մասում կցված սարքը հեղուկ սառեցման համակարգ է, որը հովացնում է համակարգչի մասերը հենց օգտագործման պահին:


3. Dragonfly Futurfön նոթբուքը հին պլանշետի և նոթբուքի հիբրիդի տեսք ունի, բայց այն կարող է վերածվել կրկնակի նոթբուքի, որի մի էկրանը կաշխատի Windows համակարգով, մյուսը` Android: Այն 3-ը մեկում սարք է և արժե 800 դոլար, սակայն դեռ զարգացման փուլում է գտնվում:


4. Steampunk նոթբուքը Վիկտորյան դարաշրջանի շքեղ կահույքի տեսք ունի, բայց այն իրականում համակարգիչ է:


5. Floral Kiss անվանումն ստացած նոթբուքը ստեղծել է Fujitsu ընկերությունը. այն նախատեսված է կանանց համար: Այն համալրված է կանանց աչքի համար հաճելի դիզայներական բաղադրիչներով, ինչպես օրինակ միացնելու մարգարտյա ստեղնը և կեղծ ադամանդները Caps Lock ստեղնի վրա:


6. Getac B300-X Toughbook-ը, ի տարբերություն Floral Kiss-ի, ներկայանում է որպես ամենաամուր և խորդուբորդ դիզայնով նոթբուք: Այն նաև բռնակ ունի, որը կարելի է օգտագործել նոթբուքը տեղափոխելիս: Նոթբուքն աշխատում է Windows 10 համակարգով:


7. Մեկ այլ արտադրանք Getac-ից, որն իրականում ինտերնետ կապի շարժական սերվեր է, որը համալրված է էկրանով:

8. Հաջորդը Surface Pro 4 նոթբուքն է, սակայն այն համալրված է Acme Portable Sherlock 4:4 սարքով, որն իրենից ներկայացնում է շարժական «համակարգչային վերլուծական կայան»:


19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47