ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների կողմից ներկայացված զեկուցագրի համաձայն՝ նույն օրը` ժամը 17:45-ին, Երեւան քաղաքի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկված քաղաքացու անձնական խուզարկությամբ վերջինիս աջ ոտքի գուլպայից հայտնաբերվել է մեկ հատ «LYRICA 300mg» գրառմամբ դեղապարկուճ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նշված դեղապարկուճը գնել է Երեւան քաղաքի դեղատներից մեկից: Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 1 հատ դեղապատիճում առկա 0.398 գրամ քաշով սպիտակ գույնի փոշենման զանգվածը իր մեջ պարունակում է «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ: Նշված դեղատանը կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել է 56 հատ «LYRICA 300mg» գրառմամբ դեղահաբ: Դեպքի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: Քրեական գործով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ «LYRICA 300mg» գրառմամբ, թվով 4 անվնաս դեղաթիթեղում առկա ընդհանուր 56 հատ դեղապատիճում հայտնաբերվել է «պրեգաբալին» տեսակի հոգեմետ նյութ: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է այն անձի ինքնությունը, ումից դեղատան տնօրենը ձեռք է բերել «Լիրիկա» տեսակի թմրամիջոցը, վերջինս Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ.: Պարզվել է նաեւ, որ «Լիրիկա» տեսակի դեղահաբերը վաճառվել են նաեւ դեղատան աշխատակցի կողմից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երեւանի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին, ինչը բավարարվել է: Դեղատան տնօրենը եւ աշխատակիցը ներգրավվել են որպես կասկածյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
09:28
09:02
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
15:32 01.05.26
13:25 01.05.26
11:48 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
13:48 01.05.26
12:13 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44