Երբ գործը հասնում է լուրջ հարաբերություններին, մենք` աղջիկներս, դառնում ենք շատ բծախնդիր ճիշտ տղայի ընտրության հարվում: Չէ՞ որ հարաբերությունները լուրջ բան են, և մենք ուզում ենք, որ մեր կողքին լինի արժանի մարդ:
Իհարկե դա բարդ հարց է, բայց կարելի է այն պարզեցնել` պատմելով տղամարդկանց այն տեսակների մասին, որոնցից պետք է հեռու մնալ:
1. Վախկոտ
Այս տեսակի տղամարդիկ տղամարդ էլ չեն, այլ պարզապես փոքրիկ վախեցած տղաներ, որոնք չեն հասունացել լուրջ հարաբերությունների համար: Նման տղամարդ կարելի է լինել և 30, և 40 տարեկանում, քանի որ հարցը ոչ թե տարիքի, այլ հոգեբանական խնդիրների մեջ է: Եվ եթե անգամ նրա հետ անսահման զվարճալի ու հետաքրքիր է, զգույշ եղիր` նա սիրել չգիտի:
2. Ֆլիրտոման
Այս տղամարդը չի կարող առանց «ավելորդությունների» շփվել աղջիկների հետ: Նա անընդհատ սիրահաղում է` փոխելով ռազմավարությունը: Նա իհարկե կարող է անկրկնելի լավը լինել, բայց նրա հետաքրքրվածության ժամկետը շատ կարճ է:
3. Զվարճասեր
Նրա հետ հաստատ չես ձանձրանա: Նա մշտապես ամենալավ ակումբներում է, նոր նկարներ է բեռնում սոց.ցանց ու անընդհատ նոր արկածների մեջ է: Խնդիրն այն է, որ նորի մշտական քաղցը երկար չի պահի նրան կողքիդ, ուստի ավելի լավ է ժամանակ չծախսել նրա վրա:
4. Նարգիզ
Այստեղ անգամ մեկնաբանության կարիք չկա: Եթե ժամանակ առ ժամանակ ինքդ քեզ հարց ես տալիս, թե ում է նա ավելի շատ սիրում` քեզ, թե իրեն, ապա ինչի՞դ է պետք նման տղամարդը:
5. Դրամայի հերոս
Սարսափելի խանդոտ կամ հիպեր-զգայուն, նա կարող է գլխիդ հարսանիք սարքել ժամադրությունից 5 րոպե ուշանալու դեպքում: Նա լուրջ խնդիրներ ունի հումորի հետ և չափից դուրս բուռն է արձագանքում կյանքի պարզ իրավիճակներին:
6. Հավատարիմ ծառա
Նա խեղդում է քեզ նվերներով և հաճոյախոսություններում, բուռն խոստովանություններով և սիրո հերոսական դրսևորումներով: Բայց դա հանգեցնում է հարաբերությունների դիսբալանսի, քանի որ անհնար է չհոգնել այդ ամենից:
7. Չկայացած ծույլիկ
Նա նստում է տանն ու քեզ պատմում, որ կարող է նվաճել ողջ աշխարհը, եթե ցանկանա: Բայց ըստ էության նա ամեն օր նվաճում է ընդամենը մի տուփ չիփս ու գարեջուր:
8. Բռնակալ-զավթիչ
Նա պետք է կառավարի քեզ, իմանա քո ամեն քայլի մասին, իսկ դու իրավունք չունես որևէ բան անել առանց նրա համաձայնության: Սկզբից դա կարող է քեզ դուր գալ, բայց հետո...
9. Ամենագետիկ
Սկզբից քեզ դուր է գալիս նրա խելացիությունն ու ինտելեկտը, բայց հետո սիրտդ պարզապես խառնում է անսահման ձանձրույթից: Նա չափազանց ճիշտ է և կարծես դպրոցի ուսուցչուհու և հայրիկի խառնուրդ լինի:
10. Պճնամոլ
Հարաբերությունների սկզբին նա կասի քեզ, որ շուրջբոլորն աղբ է, և միայն դու ես ադամանդ ամբոխի մեջ, բայց հետո նա կհամեմատի քեզ ամբոխի հետ և կասի, որ միակ ադամանդն ինքն է, որ կա:
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
14:04 16.04.26
16:05 16.04.26
12:23 16.04.26
17:21 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44