«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ Հատուկ քննչական ծառայությունը հանրությանն իրազեկում է, որ որոշում է կայացվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավել, եւ նրան 48 ժամ ժամանակ է տրվել՝ ներկայանալու համար, տեղեկացանք, որ Կոստանյանն այս օրերին մասնակցում է միջազգային կոնֆերանսի: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նա ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում է Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի եւ Մոսկվայի պետական համալսարանի Լոմոնոսովի անվան իրավաբանական ֆակուլտետի կողմից կազմակերպված 20-րդ միջազգային կոնֆերանսին եւ այդ միջազգային կոնֆերանսին Հայաստանից միակ ներկայացուցիչը հենց ինքն է՝ հրավեր ստանալով այդ կառույցների պրոֆեսորներից: Մեր տեղեկություններով, այդ կոնֆերանսն անցկացվելու է նոյեմբերի 26-29-ը: Բացի այդ, Կոստանյանն այս տարվա մայիսից Մոսկվայում դասավանդում է Ռուսաստանի գլխավոր դատախազության համալսարանում: Հայաստանում նրան հրապարակավ ներկայացնում են որպես հանցագործ: Բայց ո՞րն է նրա մեղավորությունը. ըստ մեղադրանքի` նա հանձնարարություն է տվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ կապված 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի քննության հետ: Ու թեեւ ե՛ւ Ալիկ Սարգսյանը, ե՛ւ Կոստանյանը հերքում են, որ նման հանձնարարականներ են եղել, այնուամենայնիվ, մեղադրանքն առաջադրված է, եւ Կոստանյանը պետք է ներկայանա ՀՔԾ: Իսկ 48 ժամվա հաշվարկը սկսվել է նոյեմբերի 25-ից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:56
15:14
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03