Բոլորին է ծանոթ այն պատկերը, երբ օդանավակայանում մարդը մեծ դժվարությամբ հասցնում է իր ուղեբեռը մեկնման սրահի հաշվառման սեղանին և պարզում, որ բեռների քանակը և քաշը գերազանցում են սահմանված չափը: Նա ստիպված բացում է ճամպրուկը և սկսում վերադասավորել դրա պարունակությունը. հարց է ծագում. «Այդ մարդու ինչի՞ն է պետք այդ ամենը»: Միաժամանակ նրա կողքին մարդիկ են, որոնք նույն ուղղությամբ են գնում, սակայն, ընդամենը մեկ ուսապարկով: Իհարկե, բոլորն ունեն տարբեր կարիքներ, սակայն իրականում ուղևորության ժամանակ շատ բան վերցնել անհրաժեշտ չէ:
Երբ թռչում եք բյուջետային ավիաընկերությունների ինքնաթիռներով, ուղեբեռը որոշիչ դեր է խաղում ավիափոխադրումների արժեքի մեջ: Ծանր ճամպրուկները ոչ միայն դանդաղեցնում և սահմանափակում են շարժումը, դրանք կարող են նաև առողջական խնդիրներ առաջացնել:
Գրքեր: Ոչինչ այնքան ծանր չէ, որքան 600 էջանոց գիրքը, ուստի ավելի լավ է այն թողնել տանը: Ուղևորության ընթացքում չձանձրանալու համար կարելի է ներբեռնել էլեկտրոնային գրքեր: Ինքնաթիռում կարելի է կարդալ ավիաընկերության ամսագիրը, և շատ հյուրանոցներ ունեն տարբեր լեզուներով գրքերի գրապահարաններ:
Մեծ, չծալվող հովանոց: Մեծ հովանոցը չի տեղավորվի ճամպրուկի մեջ, ինչը նշանակում է, որ այն անհարմար է հետը վերցնել, հեշտ է կորցնել, բացի այդ, դա կխանգարի ուրիշներին: Ավելի ճիշտ է ճանապարհի համար վերցնել փոքր ծալվող հովանոց:
Վարսահարդարիչ և մազերի խնամքի միջոցներ: Հյուրանոցների մեծ մասում կա վարսահարդարիչ, ինչու՞ վերցնել ևս մեկը: Քիչ հավանական է, որ ճանապարհորդելիս երկար ժամանակ կհատկացնեք մազերը հարդարելուն: Ուղևորության ընթացքում լավ սանրվածքը և 2-ը 1 շամպուն փոխարինում են կոսմետիկայի մի ամբողջ զինանոց:
Շատ կոշիկներ: Սահմանափակվեք երկու (առավելագույնը երեք) զույգ կոշիկներով: Կանանց բարձրակրունկ կոշիկները միայն հատուկ առիթների համար են անհրաժեշտ: Կարելի է վերցնել վիետնամական հողաթափեր, որոնք շատ տեղ չեն զբաղեցնում, հարմարավետ են լողափում, ցնցուղի ընդունելիս և որպես հողաթափեր:
Պրոֆեսիոնալ տեսախցիկ և դրա հետ կապված աքսեսուարներ: Չնայած այն հանգամանքին, որ այժմ լուսանկարչության նկատմամբ տարածված հետաքրքրություն կա, լուրջ լուսանկարչական սարքավորումներ անհրաժեշտ են միայն պրոֆեսիոնալ լուսանկարիչներին: Մեծ տեսախցիկը և լրացուցիչ աքսեսուարները կարող են մի ամբողջ ճամպրուկ զբաղեցնել:
Ճանապարհորդությունների ընթացքում սիրողական լուսանկարների համար հարմար են փոքր տեսախցիկները կամ սմարթֆոնը: Նրանք միշտ ձեռքի տակ են և կարիք չկա անհանգստանալու թանկ սարքավորումների անվտանգության մասին:
Նոութբուք: Ճանապարհորդությունը տարբերվում է գործուղումից, բայց, այնուամենայնիվ, շատերը չեն դադարում աշխատել, փոստը ստուգել և կապի մեջ մնալ: Այս դեպքում ավելի լավ է փոխարինել ծանր նոութբուքը նեթբուքով կամ պլանշետով:
Ավելորդ հագուստ: Ճամպրուկը զգեստապահարան չէ. Ձեր ամբողջ զգեստապահարանը պետք չէ վերցնել և տանել ճամփորդելիս: Նախապատվությունը պետք է տալ հարմարավետ, փոքր ծավալ ունեցող և փոխհամատեղելի իրերին: Եթե ուղևորությունը տևում է ավելի քան մեկ շաբաթ, հագուստը կարելի է լվանալ: Պետք չէ վերցնել այնպիսի իրեր, որոնք երբեք չեք հագնելու:
Մեծ հուշանվերներ: Էթնիկ երաժշտական գործիքներ, արմավենու տերևներով լայնեզր գլխարկներ, արձաններ, ձեռնափայտեր, ծաղկամաններ … ցուցակը կարելի է շարունակել: Պարզապես կարելի է լուսանկարել դուր եկած իրը:
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
10:48 30.04.26
10:05 30.04.26
10:24 30.04.26
13:18 30.04.26
13:25 30.04.26
16:04 30.04.26
11:09 30.04.26
16:22 30.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44