Հանրահայտ երգչուհի Մադոննան առողջական խնդիրների պատճառով չեղարկել է ԱՄՆ Բոստոն քաղաքում կայանալիք իր երեք համերգը, գրում է Fox News-ը: «Խնդրում եմ, ներեցե՛ք իրադարձությունների անսպասելի շրջադարձի համար: Ամեն երեկո ելույթ ունենալն ինձ անասելի երջանկություն է պարգևում, և դրանց չեղարկումը ինձ համար պատիժ է, բայց ես ցավեր ունեմ. պետք է հանգստանամ ու հետևեմ բժշկի հրահանգներին, որպեսզի կարողանամ Madame X-ի ճանապարհորդությունը ձեզ հետ շարունակել լիովին կազդուրված ու ավելի մեծ էներգիայով»,- իր գրավոր հայտարարության մեջ նշել է Մադոննան: Նախատեսվում է, որ երգչուհին իր համերգային շրջագայությունը կվերսկսի Ֆիլադելֆիա քաղաքում՝ դեկտեմբերի 7-ին: Աղբյուրը հիշեցնում է, որ Մադոննան հոկտեմբերին ևս իր համերգային շոուն չեղարկել էր՝ ծնկի շրջանում ստացած վնասվածքի պատճառով: «Madame X-ը նույնպես միս ու արյունից է և պետք է առաջիկա երեք օրերին հանգստանա՝ ծունկն ամբողջովին վերականգնելու համար»,- գրել էր երգչուհին: Աղբյուրը գրում է, որ Madame X համերգային շրջագայությունն ի սկզբանե անմասն չի մնացել սկանդալներից. նոյեմբերի սկզբին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը դատի էր տվել Մադոննային` համերգային շոուի ժամը փոխելու համար: Ֆլորիդա նահանգի բնակիչ Նեյթ Հոլանդերը հայց էր ներկայացրել շրջանային դատարան՝ ընդդեմ համերգային կազմակերպիչ Live Nation-ի և Մադոննայի: Նրա պնդմամբ՝ դեկտեմբերի 17-ին նախատեսված համերգային շոուի ժամերի փոփոխությունը երգչուհու և տոմսերի գնորդի միջև կնքված պայմանագրի խախտում է։ Դատական հայցում նշվում է, որ թեև համերգի տոմսը գնելու պահին համերգը նախատեսված է եղել 20։30-ին, հետագայում համերգի կազմակերպչի և Մադոննայի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ տեղափոխվել է 22։30-ին։
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02