ԱՄՆ-ի Ներգաղթի-մաքսային ծառայությունն ստեղծել Է «ծուղակ»-համալսարան այցագրային ռեժիմը խախտողների հայտնաբերման համար: Ինչպես նոյեմբերի 28-ին հայտնել Է The Daily Caller ինտերնետ-պորտալը, այդ գերատեսչությունը, որը գործում Է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության կառուցվածքում, հիմնել Է «Ֆարմինգթոնի համալսարանը», որը չունի ո՛չ վարչություն, ո՛չ Էլ ուսուցման ծրագրեր: Դրա արդյունքում ծուղակն են ընկել 250 արտասահմանցի ուսանողներ, որոնք փորձել են ապօրինաբար երկարաձգել երկրում մնալու ժամկետը F-1 տիպի ոչ ներգաղթային այցագրերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այդ ուսանողներն սկզբնապես ԱՄՆ-ի տարածք են ժամանել լիազորագրված ուսումնական հաստատություններում ուսանողական փոխանակումների ծրագրերով,- պորտալին պարզաբանել Է Ներգաղթի-մաքսային ծառայության ներկայացուցիչը:- Ավելի ուշ նրանք գրել են Ֆարմինգթոնի համալսարան փոխադրման դիմում, որտեղ ուսուցման ոչ մի կարգի ծրագրեր չԷին առաջարկվում: Քանի որ այդ հաստատությունն ուսուցման գործընթաց կամ դիպլոմների հանձնում չԷր ապահովում, այնտեղ գրանցված ուսանողները պարզապես ուսանողական այցագրերի ծրագիրն օգտագործում Էին ԱՄՆ-ում մնալու ժամկետի երկարաձգման համար»: The Daily Caller պորտալի տվյալներով՝ այդ գործողության ընթացքում բռնված օտարերկրացի ուսանողների ընդհանուր թվի 80 տոկոսը համաձայնել Է կամավոր լքել ԱՄՆ-ի տարածքը, 20 տոկոսն առայժմ մտածում Է կամ Էլ փորձում Է վիճարկել ներգաղթի ծառայության որոշումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44