ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Կապան քաղաքի 26-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեկ անձ ձերբակալվել է: 2019թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կեսի ծակած, կտրած վերք, գլխի գագաթային շրջանի պատռած վերք արյունազեղում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1993թ. ծնված երիտասարդ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1993թ. ծնված երիտասարդը նշված մարմնական վնասվածքը ստացել է 2019թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում գործող ակումբի բակում ծագած վիճաբանության ընթացքում: Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Կապան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988 թվականին: Վերջինս ձերբակալվել է: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
13:31 29.04.26
13:16 29.04.26
13:26 29.04.26
14:29 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44