Երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղի ունեցած վիրահատությունը լավ է անցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պավել Մանուկյանի փաստաբաններից Հարություն Բաղդասարյանը:
«Նախքան պլաստիկ վիրահատությունն ու հետվիրահատական շրջանում Պավլիկ Մանուկյանի տրամադրությունը բարձր էր, վիրահատությունն արվել է աջ ոտքի վերքերը փակելու համար»,-ասաց Հարություն Բաղդասարյանը:
Փաստաբանը հայտնեց, որ վիրահատությունից հետո բժիշկներն ասել են, որ այն նորմալ է անցել, խնդիրներ չեն առաջացել, իսկ վիրահատությունը տևել է մեկ ժամից ավելի:
Հարություն Բաղդասարյանը նշեց, որ այս վիրահատությունն արվել է մաշկի վերքերի բուժման համար, իսկ հաջորդ վիրահատությունը, որի համար դեռևս ժամկետ նշած չէ, ոսկորների վերականգնման նպատակով կլինի:
Հարցին, թե ոսկրային վնասվածքների պատճառով ոտքի կարճացում նկատվում է, թե ոչ, փաստաբանն ասաց, որ դրա վրա կենտրոնանալ պետք չէ.« Բժշկական տեսանկյունից դա կարող է լինել, ոսկորները փշրվել են, հնարավոր է նման երևույթ դիտվի: Սակայն, բժիշկներն ասում են, որ հնարավոր է, որ հետագայում բժշկական միջամտության միջոցով, երբ ոսկորն էլ բուժվի, ոտքը երկարացնեն»:
Փաստաբանը փոխանցեց, որ Պավել Մանուկյանի առողջական վիճակով հետաքրքրվողների վերաբերյալ վերջինս ասել է.«Նա ասում է`ինձ քիչ է հետաքրքրում իմ առողջական վիճակը, ես չեմ եկել իմ առողջությամբ զբաղվելու,եթե նույնիսկ կտրեն, ոտքս են կտրելու, հո հոգիս էլ չեն կտրելու»,-ասաց փաստաբանն ու հավելեց, որ նման խնդիր չկա:
«Բժիշկներն իրենց պրոֆեսիոնալ են, մասնագիտական նվիրվածության բարձր մակարդակով, շատ նորմալ աշխատում են, Պավել Մանուկյանն էլ բժիշկների աշխատանքից գոհ է»,-ասաց Բաղդասարյանը:
Tert.am
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02