ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի շնորհավորական ուղերձը ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ: Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի ծառայողներ և վետերաններ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ ոստիկանության օրվա կապակցությամբ: Ձեզ վստահված` ժողովրդի անվտանգության ու բարօրության, օրենքի և օրինականության, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության, երկրում հասարակական կարգի պահպանման և օրինապահության ամրապնդման կարևորագույն գործառույթն իրականացնում եք արժանապատվորեն և լիարժեք։ Ոստիկանությունում ծառայությունը, ոստիկանի վարքն ու դիմագիծն ուղղակիորեն բխում են, ինչպես ժողովրդի, այնպես էլ երկրի շահերից: Այդ իսկ պատճառով կրում ենք լրացուցիչ պատասխանատվություն և մշտապես գտնվում ենք հասարակության կողքին և ուշադրության կենտրոնում: Լինելով պետականության պահպանման հենասյուներից մեկը` մենք պետք է հանդիսանանք օրենքին, արդարությանն ու ժողովրդին ծառայելու լավագույն օրինակ, որը մենք ապացուցեցինք նաև Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին մատուցած ազգանվեր ծառայությամբ: Անընդհատ զարգացող հասարակական հարաբերութոյւններին համընթաց բարեփոխումներ են իրականացվում նաև Արցախի Հանրապետության ոստիկանությունում, որոնք նպատակ են հետապնդում ժողովրդին ներկայանալ որպես կայացած և ամուր պետական կառույց, ապահովել լիարժեք հասարակական անվտանգության մթնոլորտ, ամբողջովին պարզեցնել հասարակությանը մատուցվող ծառայությունները և համակարգի թափանցիկ գործելաոճի շնորհիվ սկզբունքորեն ամրապնդել հասարակություն-ոստիկանություն կապը: Հարգելի ծառայակիցներ. Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակելով անցյալի լավագույն ավանդույթները՝ հետևողականորեն ձեռնամուխ է լինում մասնագիտական և բարոյական բարձր արժեհամակարգով օժտված ոստիկան և ոստիկանության ձևավորման փառավոր գործին: Եվս մեկ անգամ շնորհավորելով Արցախի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր ծառայողներին, վետերաններին, հաշմանդամներին, Արցախյան ազատամարտում և ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված մեր ծառայակիցների ընտանիքներին, մաղթում եմ քաջառողջություն, անձնական երջանկություն, անսպառ ուժ և նպատակների իրականացում։ Մենք պետք է լինենք սկզբունքային, հավատարիմ մնանք մեր կոչմանն ու երդմանը և բարձր պահենք ոստիկանի ուսադիրի պատիվը:
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
13:16 29.04.26
13:26 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44