ARM | RUS |

Առողջության հարկ բոլորի՞, թե՞ աշխատողների ապահովագրության համար. Թորոսյանը ներկայացրեց սցենարները

02.12.19 | 13:32

ՀՀ առողջապահության նախարարը ներկայացված առողջության համապարփակ ապահովագրության փաթեթում փոփոխությունների գրեթե ոչ մի սցենար չի բացառում: Առողջության նախատեսվող հարկը հնարավոր է սկզբում ուղղվի միայն աշխատող քաղաքացիների, ապա տարիների ընթացքում նաև չաշխատողների ապահովագրությանը, հարկի չափի փոփոխությունները ևս քննարկելի են: Լրագրողների հետ կազմակերպված սեմինար-դասընթացի շրջանակում անցկացված ասուլիսում շրջանառության մեջ գտնվող առողջության համապարփակ ներդրման հայեցակարգի մասին խոսեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ինչպե՞ս առաջացավ առողջության հարկի գաղափարը, ինչո՞ւ ներկայացվեց 6 տոկոսի տարբերակը.

«Առողջապահության վրա գումար, այսպես թե այնպես ծախսվում է, ոմանք դա անում են իրենց տները, մեքենաները վաճառելով, վարկ կամ պարտք վերցնելով, ոմանք չեն կարողանում դա անել և պահպանել իրենց առողջությունը: Եվ պետությունը խնդիր ունի գումարների հավաքման ու բաշխման նոր մեխանիզմներ ներդնելու: Այդ մեխանիզմներից մեկը հայտնի է որպես առողջության ապահովագրություն: Մեր գծածն այնքան ընդգրկուն փաթեթ է, որով չծածկվող գրեթե ոչ մի ծառայություն չի մնում: Դրանում օրինակ ներառված չեն ատամնաբուժության թանկարժեք ծառայությունները, սակայն երեխաների համար կա առողջական ատամնաբուժություն»,-ասաց Թորոսյանը:

Նա նշեց՝ այդ փաթեթի համար բնակչության թվի հաշվարկներով ստացել են թիվ՝ մոտ 250 մլրդ դրամ, սակայն իրենց առկա բյուջեն ընդամենը 110 մլրդ է: «Հարց ծագեց՝ որտեղից մեզ հավելյալ 140 մլրդ դրամ, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիներին ընդգրկենք: Հաշվարկների արդյունքում ստացանք 6 տոկոսը»,-նշեց նախարարը:

Թորոսյանը նկատեց՝ ներկայում առողջապահության ոլորտում պետությունը վճարում է որոշակի խմբերի անձանց համար, իսկ մնացածի համար չի վճարում ոչինչ: «Մնացած քաղաքացիները վճարում են իրենց գրպանից, առողջապահության տնտեսագիտության մեջ դա կոչվում է գրպանից կատարվող վճարում: Եվ այդ ցուցանիշը նկարագրում է տվյալ երկրի բնակչության առողջապահությունում ֆինանսական պաշտպանվածությունը: Եվ մենք այդ ցուցանիշով աշխարհի վատագույն տասնյակում ենք: Մեր առողջապահությունում կատարվող ծախսերի 85 տոկոսը կատարվում է մարդու գրպանից, մնացած 15 տոկոսը վճարվում է պետության կողմից: Մենք մեր առաջ խնդիր ունենք այդ բալանսը փոխելու»,-ասաց Թորոսյանն ու օրինակ բերեց Դանիայում գործող համակարգը, որում 85 տոկոս վճարումը կատարվում է պետական կամ ոչ պետական ֆոնդերից, և ընդամենը 15 տոկոսը՝ մարդկանց գրպանից:

Փաթեթի, հարկի չափի փոփոխման հնարավոր սցենարները.

Նախարարը նշեց՝ այդ փաթեթի ձևավորման հիմքում դրված պայմանները փոխելու դեպքում կփոխվի նաև նախատեսվող հարկի տոկոսը: Թորոսյանը չբացառեց, որ կարող են ավելի թեթև փաթեթ ձևավորել, որը կարող է ներառել ավելի քիչ ծառայություններ: Փոփոխության սցենարներից մեկով կարող են ապահովագրել միայն աշխատող քաղաքացիներին: Այդ դեպքում նախարարության նախնական հաշվարկներով 6 տոկոսի փոխարեն հարկը կկազմի 1.5-2 տոկոս: Նախարարը նշեց՝ կարող են առողջության ապահովագրության 100 տոկոսանոց ծածկույթ ապահովել նաև աստիճանաբար: «Հնարավոր է, որ լինի 1.5 տոկոս հարկ որոշ աշխատող քաղաքացիների համար, հետո մի 2 տարի օգտվելուց հետո, երբ ձևավորվի հանրային պահանջ, կարող են ներգրավվել նաև չաշխատող քաղաքացիները՝ տոկոսն ավելացնելով: Կարող ենք 100 տոկոսանոց ծածկույթի գնալ ոչ թե միանգամից, այլ օրինակ 10 կամ 20 տարում»,-նշեց Թորոսյանը:

Նախարարը հիշեց՝ նման համակարգեր ունեցող շատ երկրներ, որոնք ունեն առողջության ապահովագրության 97-98 տոկոս ծածկույթ, դրան հասել են տարիների ընթացքում: Նախագիծը ներկայում ներկայացել է 6 տոկոս հարկի տարբերակով՝ ենթադրելով, որ բոլոր քաղաքացիներին միանգամից են ընդգրկելու: Թորոսյանը ներկայացրեց բոլոր քաղաքացիներին առողջության ապահովագրության մեջ միանգամից ընդգրկելու դրական կողմերը: Նա նշեց՝ կա միավոր գնի խնդիր, երբ ընդգրկում ես միանգամից շատ մարդու, ծառայության միավորի գինը էժան է ստացվում: Նախարարը նաև նկատեց՝ աշխատողները այս պահին քիչ թե շատ գոնե ամենապաշտպանվածն են, որովհետև եկամուտ ունեն, իսկ չաշխատողները, չունենալով եկամուտներ, ամենախոցելին են: Նա նաև շեշտեց՝ եթե պետբյուջեում ունենայինք այդ 250 մլրդ դրամը, ապա առողջության հարկ չէր լինի: Նախարարն ասաց՝ եթե բյուջեի կազմման ընթացքում կարողանա կառավարությանը համոզել հավելյալ 20 մլրդ դրամ ոլորտին հատկացնելու համար, ապա կկարողանան ապահովագրել Հայաստանի բոլոր կենսաթոշակառուներին: Պարզապես, եթե հասնենք այդ 3 միլիոնի ծածկույթին, կարող է 20 տարի անցնել: Նախարարը նաև քննարկելի է համարում աստիճանաբար բյուջեի ավելացման միջոցով ապահովագրության անցնելու տարբերակը: Նախարարությունը պատրաստ է փաթեթում փոփոխությունների:

Ինչո՞ւ պետք է աշխատող քաղաքացիները վճարեն չաշխատողների համար.

Թորոսյանը նշեց՝ հարցը պետք է դիտարկել անկախ ապահովագրական համակարգի լինել-չլինելուց: «Դրա մասին կարելի է երկար բանավիճել, կան տարբեր մոդելներ: Եվ մենք պետք է որոշենք՝ ուզո՞ւմ ենք մեր հասարակությունը լինի ներառական և բոլորը լավ ապրեն, թե՞ չենք ուզում»,-ասաց նախարարն ու բերեց եկամտահարկի օրինակը. եկամտահարկ վճարում են միայն աշխատող քաղաքացիները, սակայն այդ հարկից գոյացած պետական բյուջեով կատարվում են ծախսեր բոլորի համար:

«Ես անկեղծ ասում եմ՝ վստահ չեմ, որ այս համակարգը կներդրվի, կամ կներդրվի մոտակա 3-4 տարիների ընթացքում: Եթե ներդրվի, ապա սա կլինի անկախությունից ի վեր առողջապահության ամենակարևոր ռեֆորմը: Մենք առնվազն պետք է սրա մասին մտածենք, քննարկենք, հաշվենք»,-ասաց Թորոսյանը:


Հայտնի է, թե ինչու են դադարեցվել հայկական ընկերությունների վաճառքները Wildberries-ում․ Պարզաբանում

Հայտնի է, թե ինչու են դադարեցվել հայկական ընկերությունների վաճառքները Wildberries-ում․...

15:32

Wildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները. Ահազանգ

Wildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները....

14:43

Հրդեհ՝ Բենիամին գյուղում․ այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր

Հրդեհ՝ Բենիամին գյուղում․ այրվել է մոտ 1․5 տոննա...

14:16

Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները

Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման...

13:48

Պապոյանը վստահ է՝ «Ջերմուկն» առաջիկայում կարտահանվի ՌԴ

Պապոյանը վստահ է՝ «Ջերմուկն» առաջիկայում կարտահանվի...

13:25

Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին. Գագիկ Ծառուկյան

Պետական ծառայողների համակարգը չպետք է լինի տարբեր պաշտոնյաների քմահաճությունների գերին. Գագիկ...

12:47

Ադրբեջանը կասեցրել է Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը

Ադրբեջանը կասեցրել է Եվրոպական խորհրդարանի հետ...

12:29

Մեր երկրում ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է․ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես․ Նիկոլ Փաշինյան

Մեր երկրում ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է․ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի...

12:13

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

11:48

Երևանում և Արարատում վթարային ջրանջատում կլինի

Երևանում և Արարատում վթարային ջրանջատում կլինի

11:23

Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն

Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ...

11:09

Գոռ Դավթյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Գոռ Դավթյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

16:22

ՔԿՀ հաղորդագրությունից հետո փաստաբանին զրկել են արտոնագրից

ՔԿՀ հաղորդագրությունից հետո փաստաբանին զրկել են...

16:04

Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում. առաջիկայում արտահանումներ կլինեն Ադրբեջան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում. առաջիկայում...

13:25

Իմ մասնակցությամբ միջոցառումներին, եթե որևէ պաշտոնյա վարչական ռեսուրս օգտագործի, առանց քննարկման աշխատանքից հեռացնելու եմ. Փաշինյան

Իմ մասնակցությամբ միջոցառումներին, եթե որևէ պաշտոնյա վարչական ռեսուրս օգտագործի, առանց քննարկման...

13:18

Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է...

11:09

ԵՄ-ն ողջունում է երեկ Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը

ԵՄ-ն ողջունում է երեկ Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի...

10:48

Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական

Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է...

10:24

Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ նրա առանձին խմբերի հետ, այլ՝ իշխանության․ Աբրահամյան

Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ նրա առանձին խմբերի հետ, այլ՝ իշխանության․...

10:05

Ինչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը. պաշտոնական

Ինչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը....

18:18

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44