Երբ նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է, դա արվել է օրենքը շրջանցելով, եւ, ըստ էության, խորհրդարանը շրջանցվել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Իսկ ընդհանրապես, բոլոր հիմնարկներում 30 տոկոս պարգեւավճարների ֆոնդ կա: Մենք առաջարկել ենք, որ քանի որ այդ փողը կա, բոլորի աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնենք: Իմաստը ո՞րն է դա պահել որպես պարգեւավճարի տող: Ընդ որում, շատ հիմնարկներում պարգեւավճարները տրվում են ընտրողաբար, իրենց ծանոթներին: Մենք նման տիպի նամակներ ենք ստացել, մասնավորապես, Շրջակա միջավայրի նախարարությունից»,-ասաց նա՝ հավելելով, որ վարչապետն, ըստ էության, չպատասխանեց, թե ինչու է նախարարների աշխատավարձը կրկնապատկվել: «Խորհրդարանում օգնականների աշխատավարձերը շատ ցածր է, եւ կա բողոք, որ այդ գումարով լավ իրավաբան կամ տնտեսագետ չես վարձի: Օրինակ, իմ օգնականը, որ իմ մոտից դուրս գա, կարող է մոտ 700 հազար դրամ աշխատավարձ ստանա: Թիմային մարդ է, աշխատում է այդ աշխատավարձով, բայց արդյոք դա արդա՞ր է: Երբ խոսում ենք խորհրդարանի դերը բարձրացնելու մասին, նաեւ սա նկատի ունենք»,-ասաց Մարուքյանը:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02