Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի վերջին օրը կվիճարկվի մեդալների 12 հավաքածու: Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչներ Դավիթ Սաֆարյանը (65 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ) հանդես կգան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:
2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը պայքարի կսկսի 1/8 եզրափակիչից եւ կմրցի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, իտալացի 24-ամյա Ֆրանկ Մարկեսի հետ: Հաղթանակի դեպքում 27-ամյա Սաֆարյանը 1/4 եզրափակիչում կհանդիպի Ամաս Դանիել (Նիգերիա) – Զարուբի Յակոբիշվիլի (Վրաստան) զույգի հաղթողին:
30-ամյա Գեորգի Կետոեւը եւս կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ գոտեմարտելով Բաքվում կայացած 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, վրացի 27-ամյա Էլիզբար Օդիկաձեի հետ: Այս զույգի հաղթողին քառորդ եզրափակիչում բաժին է հասնելու Մամեդ Իբրագիմով (Ղազախստան) – Խոսե Դանիել Դիաս (Վենեսուելա) զույգի հաղթողը: Մեկնարկային գոտեմարտերը կսկսվեն Երեւանի ժամանակով 15:30-ից:
Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Միշա Ալոյանը 52 կգ քաշային կարգի եզրափակիչում կմենամարտի ոսկե մեդալի համար:
Վերջին օրվանից առաջ Հայաստանը մեկ ոսկե ու 3 արծաթե մեդալով 42-րդն է մեդալային հաշվարկում, որի առաջատարի դիրքը պահպանում են ամերիկացիները: ԱՄՆ-ի մարզիկները նվաճել են 43 ոսկե, 37 արծաթե ու 36 բրոնզե մեդալ:
Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 27 ոսկե, 22 արծաթե եւ 17 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 26 ոսկի, 18 արծաթ, 26 բրոնզ: Ռուսաստանը դարձյալ շրջանցել է գերմանացիներին եւ 17 ոսկե, 17 արծաթե ու 19 բրոնզե մեդալով բարձրացել չորրորդ տեղ:
Ռիո-2016. 16-րդ օր, եզրափակիչներ
16:30 (Երեւանի ժամանակով). Աթլետիկա, տղամարդիկ, մարատոն
18:00. Գեղարվեստական մարմնամարզություն, թիմային վարժություն
19:30. Լեռնային հեծանիվ, տղամարդիկ, կրոս-քանթրի (կտրտված տեղանքում)
20:15. Վոլեյբոլ, տղամարդիկ, Բրազիլիա - Իտալիա
20:30. Ազատ ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 65 կգ (Դավիթ Սաֆարյան)
20:30. Ազատ ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 97 կգ (Գեորգի Կետոեւ)
21:00. Բռնցքամարտ, կանայք, 75 կգ
21:00. Հանդբոլ, տղամարդիկ, Ֆրանսիա – Դանիա
21:15. Բռնցքամարտ, տղամարդիկ, 52 կգ, Միշա Ալոյան (Ռուսաստան) – Շախոբիդին Զոիրով (Ուզբեկստան)
22:00. Բռնցքամարտ, տղամարդիկ, 64 կգ
22:15. Բռնցքամարտ, տղամարդիկ, 91 կգ
22:45. Բասկետբոլ, տղամարդիկ, ԱՄՆ - Սերբիա

17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
16:18 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02