Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի քննադատել է Իրաքում հակակառավարական ցույցերի ժամանակ իշխանության գործադրած բռնությունը, ինչը Բաղդադում և այլ քաղաքներում հանգեցրել է ավելի քան 400 մարդու մահվան, գրում է Reuters գործակալությունը: «Ես անհանգստությամբ եմ հետևում Իրաքում տիրող իրավիճակին: Ես խորը ցավով եմ տեղեկացել վերջին օրերին բողոքի ցույցերի ժամանակ կիրառված կոշտ միջոցների մասին, որոնց հետևանքով հազարավոր մարդիկ են մահացել»,- իր կիրակնօրյա ուղերձի մեջ ասել է Ֆրանցիսկոս պապը: Հռոմի պապը, որը հաջորդ տարի Իրաք այցելելու ցանկություն է հայտնել, Սուրբ Պետրոսի հրապարակում տասնյակ հազարավոր մարդկանց հայտնել է, որ աղոթում է զոհերի հանգստության և վիրավորների համար և Աստծուն դիմում է այդ երկրում խաղաղություն սփռելու կոչով: Իրաքում բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերին։ Գրեթե երկու ամսվա ընթացքում անվտանգության ուժերը ցուցարարների դեմ կիրառել են մարտական փամփուշտներ, արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ: Ընդհանուր առմամբ, հակակառավարական ցույցերի ժամանակ ավելի քան 400 մարդ է զոհվել, առավելապես՝ Նասիրիա և Նաջաֆ քաղաքներում: Ցուցարարները սկզբում պահանջում էին լուծել երիտասարդության գործազրկության հարցն ու պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն հետո արդեն հանդես եկան կառավարության հրաժարականի պահանջով: Անցած ուրբաթ վարչապետ Ադել Աբդուլ Մահդին խոստացել էր հրաժարական տալ՝ հասարակության զայրույթն ու բռնությունը դադարեցնելու նպատակով, սակայն ցուցարարները հայտարարում են, որ վարչապետի հրաժարականը «բավարար չէ»։ Ավելի ուշ Իրաքի խորհրդարանը բավարել է վարչապետ Ադիլ Աբդուլա Մահդիի հրաժարականի դիմումը:
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
13:31 29.04.26
14:29 29.04.26
10:24 30.04.26
10:05 30.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44