Օսկարակիր դերասանուհի Ջուլիանա Մուրը հայտնել է, որ երբ 17-ամյա դուստրը քոլեջում ուսանելու համար հեռանա տնից, նրա մոտ, ըստ երևույթին, «դատարկ բույնի համախտանիշ» կսկսվի (երբ երեխաները լքում են հայրական տունը), գրում է Daily Mail-ը: 58-ամյա հոլիվուդյան դերասանուհու խոսքով՝ դեռ նոր է սկսել համակերպվել իր 21-ամյա ուսանող որդու տնից հեռանալու փաստին, այժմ արդեն մոտենում է ավագ դպրոցի աշակերտուհի, 17-ամյա դուստր Լիվի տնից հեռանալու անխուսախելի պահը: Իտալական IO Donna հրատարակության հետ զրույցում դերասանուհին ասել է. «Քալեբն այժմ համալսարանում է, բայց Լիվը դեռ դպրոցում է սովորում: Ինձ այդ մասին ոչինչ չհարցնեք. ես արդեն իսկ հուզվում եմ այն մտքից, որ նա շուտով լքելու է»: «Ամեն ինչ փոխվում է, երբ երեխան լքում է իր բույնը, կյանքի դինամիկան բոլորովին փոխվում է: Բոլորի մոտ է այդպես, չէ՞»,- ասել է դերասանուհին և հավելել. «Կյանքի նոր շրջափուլ է սկսվում. նոր մարտահրավերներ ու զգացողություններ»: Դերասանուհին կատակել է, որ առանց երեխաներ մնալու միակ դրական կողմն այն է, որ ինքն ու ամուսինը միասին կկարողանան հանգստի մեկնել: «Վերջապես ես ու Բարթը կկարողանանք կազմակերպել մեր երազած ամառային հանգիստը՝ առանց երեխաների»,- ասել է դերասանուհին: Ջուլիանան և ամերիկացի ռեժիսոր Բարթը ծանոթացել են «Անցյալի ստվերները» (The Myth of Fingerprints) ֆիլմի նկարահանման հրապարակում և ամուսնացել են 2003 թվականի օգոստոսին: Զույգն ունի երկու երեխա:
12:52
12:42
12:23
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15