Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնվում է հանդիսությունների սրահ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, հանդիսությունների սրահը հիմնվում է Դդմաշենի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող նախկին բուժամբուլատորիայի երկհարկանի շենքում, որը վերջին տարիների ընթացքում անբարեկարգ լինելու պատճառով չէր օգտագործվում: Հանդիսությունների սրահի հիմնման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 25 միլիոն 600 հազար դրամ, որի 30 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 70 տոկոսը՝ Դդմաշենի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնել են այս տարվա սեպտեմբերի սկզբներից եւ ավարտին կհասցվեն դեկտեմբերի 15-ին: «Բուժամբուլատորիայի նախկին շենքը, մոտ 640 քմ մակերեսով, մնացել էր անօգտագործելի եւ ենթարկվում էր քայքայման: Մինչդեռ համայնքը հանդիսությունների սրահի խիստ կարիք ուներ: Ծրագրով թեեւ նախատեսված է շինարարությունն ավարտել այս տարվա դեկտեմբերի 25-ին, սակայն շինարարները խոստանում են 10 օր շուտ ավարտել:Եկող տարվանից հանդիսությունների սրահը կծառայի մեր համայնքի բնակիչների կարիքներին»,-հավաստեց Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը:
Խոսրով Խլղաթյան
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02