ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր ընդունել է արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ դատախազությունում հերթական անգամ գտնվելու կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ ՀԲ ներկայացուցիչների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումները մշտապես աչքի են ընկել առարկայական և բաց քննարկումներով, որոնց արդյունքում հաջողվել է նախանշել և իրականացել դատաիրավական համակարգի բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր:
Այդ նկատառումով, ըստ Դավիթ Մելքոնյանի, ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է մեծ ներգրավվածություն ունենալ ՀԲ-ի աջակցությամբ նշված ոլորտի բարեփոխումներին ուղղված նախաձեռնություններում:
Պատվիրակության ղեկավար Եվա Մելիսն իր հերթին բարձր է գնահատել ՀԲ-ի և ՀՀ գլխավոր դատախազության միջև ձևավորված կառուցողական և գործընկերային երկխոսության մթնոլորտը՝ հավելելով, որ Հայաստանի դատաիրավական և քրեական արդարադատության ոլորտներում մեկնարկած բարեփոխումները, ՀՀ քրեական հետապնդման մարմինների կարիքների համատեքստում համագործակցությունն ավելի ընդլայնելու մեծ հեռանկարներ է ստեղծում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման համակարգի գործարկման ընթացիկ արդյունքները, անանուն ազդարարման էլեկտրոնային հարթակի նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացման, մատչելիության և հասանելիության ապահովման լրացուցիչ մեխանիզմներ կիրառելու խնդիրները:
Բացի այդ, քննարկման առարկա է դարձել ՀՀ գլխավոր դատախազության համար առաջնային համարվող՝ դատախազների գնահատման, էլեկտրոնային քրեական դատավարության համակարգերի ներդրմանը տեխնիկական, տեղեկատվական աջակցության ցուցաբերման, ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման օրենսդրության ընդունման դեպքում դատախազների մասնագիտական վերապատրաստմանը և դատախազությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունները:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարևորել է նաև ՀՀ Կառավարության կողմից ընդունված դատաիրավական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություններով դատախազությանը վերաբերելի միջոցառումների կատարումն ապահովելու ուղղությամբ հետագա համագործակցության անհրաժեշտությունը:
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02