«Փաստ» օրաթերթը գրում է. «2019 թվականի մայիսի 31-ին խորհրդարանում ստեղծվել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Նշենք, որ այն ստեղծվել էր վեց ամիս ժամկետով եւ պետք է ուսումնասիրության ենթարկեր ու համապատասխան քննություն անցկացներ Ապրիլ յան քառօրյայի վերաբերյալ։ Բնականաբար, վեցամսյա ժամկետը լրացել է, ու երեկ հայտնի դարձավ, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը եւս վեց ամսով երկարաձգելու հարցը ընդգրկված է ԱԺ ընթացիկ քառօրյայում։ Ըստ էության, ստացվում է այնպես, որ անցած վեց ամիսների ընթացքում հանձնաժողովն այդպես էլ ոչ մի շոշափելի արդյունք չի արձանագրել ու որեւէ «սենսացիոն» բացահայտման չի հանգել։ Այս առումով «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ հանձնաժողովի աշխատանքները երկարացնելու հարցը պարզապես քաղաքական նպատակներ է հետապնդում, քանի որ սա արվում է, որպեսզի իմիտացիա ստեղծվի, թե գերկարեւոր աշխատանքով են զբաղված եւ լուրջ բացահայտումներ են պատրաստվում անել։ Տեղեկատվության համաձայն, դա արվում է գլխավորապես քաղաքական օրակարգում Ապրիլյանի ու ռազմական ոլորտում ուսումնասիրության թեման հանրային ուշադրության կենտրոնում պահելու համար։ Եթե հավելենք, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված իր կարծիքը հայտնել եւ բաց տեքստով հստակ պարզաբանումներ է ներկայացրել նաեւ Պնախարար Դավիթ Տոնոյանը, պատկերը դառնում է ընդհանրական»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58