ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի նախկին պետին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գնդապետ Մ.Մուրադյանը, հանդիսանալով հետաքննության մարմնի պետ, 2011 թվականի հունիսի 20-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներքին քննությունների և անվտանգության բաժնի պետի, իսկ 2015 թվականի նոյեմբերի 30-ից սկսած՝ ՀՀ ՊՆ Գյումրիի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետի պաշտոնը, 2014 թվականի հոկտեմբերին իր ծանոթ, ՌԴ քաղաքացի Է.Մարտիրոսովից տեղեկանալով վերջինիս որդու՝ Վ.Մարտիրոսովի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 229.1-րդ հոդվածի 3-րդ մասով և 228-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու հիմքով ՌԴ իրավապահ մարմինների կողմից միջպետական հետախուզման մեջ գտնվելու և քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանելու մասին, նրա օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ինչպես նաև ապօրինի անգործություն ցուցաբերելու նպատակով, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 22.149.188 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ Մ.Մուրադյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պարտավոր լինելով հանցագործությունները և դրանք կատարող անձանց բացահայտելու, հանցագործությունը կանխելու և խափանելու նպատակով ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ, Է. Մարտիրոսովի հետ համաձայնություն է ձեռք բերել վերջինիս որդու՝ Վ.Մարտիրոսովի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու՝ նրա ՌԴ քաղաքացու անձնագրում ՀՀ-ից ելքի կնիք դնելու, հետագայում նաև ՀՀ քաղաքացու անձնագիր և զինվորական գրքույկ տրամադրելու գործընթացները կաշառքի դիմաց կազմակերպելու վերաբերյալ: Ապա, 2015 թվականի փետրվարի 11-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, Է.Մարտիրոսովից բանկային փոխանցումների միջոցով մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 22.149.188 ՀՀ դրամ կաշառք և շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, չի ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` Վ.Մարտիրոսովի քրեական պատասխանատվության ենթարկվելն ապահովելու համար, ավելին՝ 2014 թվականի հոկտեմբերից մինչև 2016 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Վ.Մարտիրոսովին պահել է իր առանձնատանը՝ բնակության համար նրան տրամադրելով առանձնատանը կից օժանդակ շինության սենյակներից մեկը: Մ.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազություն՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինակ միավորվելով:
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
09:59 29.04.26
13:16 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44