ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու ժամանակ ելույթով հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նշենք, որ հարցապնդումը վերաբերում է շրջակա միջավայրի խնդիրներին:
Մարուքյանն անդրադարձավ երկու հարցի. «Ներկայացվել է հարցապնդում խմբակցության կողմից, հարցապնդումը նախատեսված է ԱԺ սահմանադրական կանոնակարգ օրենքով և հստակ երևում է, թե երբ է այն քննարկվելու, որովհետև ունի ժամկետներ՝ վերջնաժամկետ, օր, ժամ, պայմաններ և շրջակա միջավայրի նախարարն իր գործերը պլանավորել է այնպես, որ այսօր ինքը չլինի այստեղ: Սա պրոբլե՞մ է, թե՞ պրոբլեմ չէ: Ես կարծում եմ, որ սա պրոբլեմ է»,- ասաց նա:
Նա հիշեցրեց, որ նմանատիպ հարց նախկինում էլ են քննարկել՝ վարչապետի հետ կապված: «Վարչապետ Կարեն Կարապետյանն էր, գնացել էր գործուղման և ԱԺ հարցուպատասխանից բացակայել. նույն պատմությունն է: Սա արհամարհական և խորհրդարանի դերը չկարևորող վերաբերմունք է»,- նշեց նա:
Մարուքյանը անդրադարձավ Բաբկեն Թունյանի հարցին, թե կարո՞ղ է ասել մի օրենք, որը ընդունվել է և որտեղ ստորադասվել է բնապահպանությունը: «Ասեմ՝ պետական բյուջեի մասին օրենքը, որը ամփոփաթերթիկով եկել է, վաղը քննարկվելու է, մյուս օրն էլ՝ քվեարկվելու: Այդ օրենքը, որը ամենակարևորագույն օրենքներից է և 2020 թվականին մեր կայնքն է կարգավորելու, ըստ էության, ստորադասվել է, որովհետև այն սահմանված գումարի չափաքանակը, որ պետք է նախատեսվեր՝ մոտ 40 մլրդ դրամ, չի նախատեսվել: Այստեղ ուղիղ կանգնած ձեզ ասում եմ, որ կային բազմաթիվ ծախսեր, որոնց հաշվին դա կարելի էր անել»,- նշեց պատգամավորը:
Մարուքյանը նկատեց, որ երբ խոսվում էր կառավարության գործունեության արդյունավետության մասին՝ կրճատումներ, տնտեսումներ, այդ տնտեսումներն այդպես էլ չեղան: «Եվ պետք չէր շառ անել աշխատավարձերի, նպաստների վրա և ասել՝ կարողա ԼՀԿ-ն չի ուզում նպաստներն ու թոշակները բարձրանան, բնավ ոչ: Բայց այն թեմաները, որոնք քննադատվել են երկար տարիներ, այսօր շարունակվում են, ավելին, անգամ պարգևավճարի հետ կապ չունեն, այդ 40 մլրդ դրամը կարող էր և պետք էր նախատեսել»,- ասաց նա և ընդգծեց, որ չպետք է ասել, թե որ ծախսերն են կարևոր:
«Տենց մի բան կա, որ ասում են մարդու իրավունքներից որն է կարևոր, բոլորն էլ կարևոր են, հետևաբար մենք որևէ ծախս, որը կապված է մարդու հետ, չենք ստորադասում, եթե դրանք կառավարության և այլ մարմինների պահպանման ծախսերը չեն»,- նշեց նա:
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
14:09
13:45
13:25
13:25
12:55
12:38
11:45
11:21
11:16
10:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55