Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա սեպտեմբերին 10-ին և 12-ին իր facebook-յան էջում գրառումներ էր կատարել և տեղեկացրել, որ Հայաստանում, ըստ առաջին գրառման, գրանցված աշխատողների թիվը կազմում է 601 524, իսկ երկրորդի պարագայում` 606 040… Սակայն պարոն Փաշինյանի կողմից երկու օրվա ընթացքում տարբեր տվյալների հրապարակումը կասկած առաջացրեց ինձ մոտ և որոշ ժամանակ անց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի 2019 թ-ի հոկտեմբերի 14-ի տնօրենի հաշվետվության տվյալներն ուսունասիրելուց պարզվեց, որ 2019 թ-ի օգոստոսի 31-ի դրությամբ Հայաստանում եղել է 438 640 աշխատող, որը 120 035-ով կամ 21,49 տոկոսով պակաս է 2018 թ-ի նույն ժամանակվա տվյալներից (2018 թ-ին Հայաստանում եղել է 558 675 աշխատող)… Որտեղից է պարոն Փաշինյանը վերցրել 601 հազարից կամ 606 հազարից ավելի աշխատողների մասին տվյալները… Ընդհանրապես, վերը նշված հիմնադրամի կողմից աշխատողների թվի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2018 թ-ի հուլիսին՝ 560 433 աշխատող և երբևէ 600 հազարը չի հատել… Հետաքրքիր է, կա արդյո՞ք Հայաստանում գեթ մեկ գրանցված աշխատող, որը չի վճարում 1000 դրամը բանակին, որ պարոն Փաշինյանի և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տրամադրված տվյալների մեջ այսպիսի մեծ տարբերություն կա… Կամ ինչու՞ է պարոն վարչապետի 2 օրվա տարբերությամբ հրապարակած նույն թեմային վերաբերող տվյալների միջև 4516 աշխատողի տարբերություն կա… Մեկ «նույնաբովանդակ»փաստ ևս… 2019 թ. օգոստոսի 14-ին Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանը գրառում է կատարել, ըստ որի, 2019 թ-ի հունվար-հունիս ամիսներին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին իրականացված պարտադիր վճարումները 2018 թ. հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347,8 միլիոն դրամով կամ 9,9 տոկոսով… Սակայն նույն հիմնադրամի տնօրենի 2019 թ. հոկտեմբերի 14-ի հրապարակած տվյալներից պարզվում է, որ աճն իրականում ընդամենը 25 միլիոն 287 հազար դրամ է… Կարող է պարոն Փաշինյանը գիտենա ու՞ր անհետացավ 322 միլիոն 513 հազար դրամը… Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է, մեղմ ասած, չճշտված տվյալներ տեղադրել իր facebook-յան էջում… Սակայն վերջին բացահայտումը՝ կապված Հայաստանում աշխատողների քանակի հետ, և պարոն Փաշինյանի facebook-յան էջի ստուգումն ապացուցեց, որ Հայաստանի վարչապետը միտումնավոր է մանիպուլյացիայի ենթարկում իր էջի հետևորդներին և կեղծ տվյալներ տեղադրում… Այո՛, այլ բացատրություն չեմ կարող տալ այս թվային աճպարարությանը, քանի որ պարզվեց` պարոն Փաշինյանի որոշ գրառումները ինչ-որ ժամանակ անց անհետանում են. հրապարակված ոչ մի գրառում պարոն Փաշինյանի էջում հիմա չկա կամ հասանելի չէ բոլորի համար… Հ.Գ. Հետևությունները թողնում եմ Ձեզ…»:
15:35
14:42
14:19
14:05
13:48
13:24
13:09
12:52
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
10:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03