ARM | RUS |

Հաստատվել է Հայաստանի հյուսիսում շրջակա միջավայրի թունավոր նյութերով աղտոտումը

06.12.19 | 14:56

Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Այրում համայնքի բնակիչ Հարություն Դանիելյանը երեք երեխա ունի: Նա մտահոգված է իր երեխաների առողջությամբ, ցանկանում է հեռանա այդտեղից, քանի որ իր տնից 50 մետր հեռավորության վրա է գտնվում Ախթալայի հանքավայրի պոչամբարը:

«Երեխաները խաղում են դրսում, հանկարծ մեկի սիրտն է խառնում, մեկի գլուխն է ցավում: Ու դա հաճախ, պարբերաբար է տեղի ունենում: Հնարավոր չէ այդտեղ ապրել»,- ասում է Հարությունը, ով Երևան էր եկել մասնակցելու «Աղտոտված շրջակա միջավայրի ազդեցությունը Լոռու մարզի բնակիչների առողջության վրա» խորագրով համաժողովին:

Նա նշեց, որ 2013 թվականին երեխաներից մեկն ութ տարեկան էր, աղիքային վարակով տեղափոխել էին հիվանդանոց. «Ասում էին վարակը տարածվել է օդի կամ ջրի միջոցով: Հենց հիվանդանոցն էր դիմել առողջապահության նախարարությանը, մասնագետներ էին եկել: Հետո եկան մազի, սնունդի նմուշներ վերցրեցին, այգուց կարտոֆիլ հանեցին, տարան փորձաքննության, բայց ես այդպես էլ պատասխանները չեմ ստացել: Բայց դե գիտեմ, թե ինչն էր պատճառը:

Կողքս ապրում է եղբայրս: Ինքն էլ չորս երեխա ունի: Նրանք էլ նույն խնդիրներն ունեն՝ սրտխառնոց, գլխացով: Փոքր երեխայի դեռ 40 օրականն էլ չի լրացել, տեղափոխել են հիվանդանոց ուռուցքով, պատասխանի ենք սպասում: Հավը պոչամբարի կողքերին է ման գալիս, կանաչ է ուտում, մենք ձուն ուտում ենք: Կով չունենք, հարևանից են կաթնամթերք վերցնում»,- պատմում է Մեծ Այրումի բնակիչը:

Նրա խոսքով, իրենց գյուղում երիտասարդներ չեն մնացել, բոլորը հեռանում են, քանի որ ապրել հնարավոր չէ: Ինքն էլ զինվորական է եղել, թողել է աշխատանքը, քանի որ ուզում է ընտանիքը վերցնել ու հեռանալ այդտեղից: Նրա միակ պահաջն է իրեն գումար տան այլ վայրում տուն գնելու համար:

«Ով ասում է թունավոր չէ այդտեղ, թող գա ինքն էլ ապրի, թող գա գործարանի տնօրենն ապրի: Ես այդտեղից ուզում եմ քոչեմ, գնամ, բա երեք երեխենին ի՞նչ անեմ ես»,- ասաց Հարություն Դանիելյանը:

Համաժողովի ընթացքում չեխական «Արնիկա» քիմիական անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպությունն ու ՀՀ Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեցին Լոռու մարզի Ալավերդի և Ախթալա համայնքների տարածքներում քիմիական աղտոտվածության վերաբերյալ 2019թ-ին իրականացրած նոր հետազոտության արդյունքները: Միջոցառումը կազմակերպվել է «Ալավերդիում և Ախթալայում արտադրական աղտոտումների խնդիրների լուծման որոշումների վրա քաղաքացիական հասարակության ազդեցության հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացրել են «Արնիկա» չեխական կազմակերպությունը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Ուսումնասիրության համաձայն, Ալավերդու և Ախթալայի արդյունաբերական օբյեկտները թունավորում են հարակից տարածքները, ինչը մարդու վրա թողնում է պոտենցիալ քաղցկեղածին ազդեցություն: Հետազոտվել են հողի, սննդի, մարդու մազերի նմուշները: Նոր հետազոտություններով վերահաստատվել են ազատ տեղաշարժվող հավերի ձվերում դիօքսինների բարձր քանակությունների փաստը: Հետազոտության արդյունքները վկայում են, որ գյուղատնտեսական տարածքներն աղտոտված են ծանր մետաղներով: Պարզվել է, որ Ալավերդու պղնձաձուլարանը, ինչպես նաև «Ախթալա ԼՀԿ»-ի կողմից շահագործվող Շամլուղի պղնձի հանքավայրը և պոչամբարները, որոնք տեղակայված են անմիջապես Դեբեդ գետի հարևանությամբ, հարակից և ավելի հեռավոր տարածքների համար ծանր մետաղների աղտոտման աղբյուր են: Ուսումնասիրությունը կատարել են հենց չեխ մասնագետները, նմուշների անալիզները կատարվել են Պրահայի Քիմիա-տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիաներում և Ազգային առողջապահության ազգային ինստիտուտում: Ուսումնասիրված տարածքների հողերի մեջ հայտնաբերվել են մկնդեղի, կադիումի, պղնձի, մոլիբդենի, նիկելի և կապարի բարձր պարունակություններ:

«Արնիկա» կազմակերպության տնօրեն Յինդրիխ Պետրլիկը ասաց, որ ծանր մետաղները հանդիսանում են տեղական արդյունաբերության կողմից արտադրվող վտանգավոր քիմիական նյութերի մի խումբ:

«Հետազոտության ժամանակ նմուշներում մեծ քանակությամբ ծանր մետաղներ ենք հայտնաբերել, հատկապես մեծ է մկնդեղի քանակը: Մենք վերլուծեցիքն Ալավերդու հավերի ձվերի նմուշները՝ դիօքսինների համար, արդյունքը հաստատեց նախորդ տարվա տեղական ձվերում հայտնաբերված այս քիմիական նյութերի տագնապալի քանակները: Դիօքսինները վտանգավոր են շատ փոքր կոնցետրացիաներում, և Ալավերդին, հավանաբար, լրջորեն աղտոտված է այդ քիմիական նյութերով»,- նշեց նա:

Նրա խոսքով, արդյունաբերական գործարանները պետք է աշխատեն նոր տեխնոլոգիաներով, պոչամբարները ծանր մետաղների աղբյուր են:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուրգարյանի խոսքով, նմուշառված տարածքների մեծ մասը կարելի է համարել աղտոտված:

«Քիմիական նյութերի պարունակությունը որոշ դեպքերում վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի և մարդու առողջության համար: Հողի բազմաթիվ նմուշներում ծանր մետաղների կոնցետրացիաները գերազանցում են տարբեր տեղական և միջազգային չափորոշիչներին»,- նշեց նա:

Օ.Դուլգարյանն ասաց, որ սկսած 2013-14 թվականներից Աղթալայի և Ալավերդու տարածաշրջանների բնակիչներից հաճախ են տարբեր հիվանդություններով հիվանդանալու մասին բողոքներ լսել, ոչ միայն չարորակ ուռուցքներ, նաև ստամոքսա-աղիքային, սիրտ-անոթային, գլխացավեր:

«Ըստ տարբեր ուսումնասիրությունների, Լոռու մարզում նման հիվանդությունները բարձր ցուցանիշ են գրանցել: Մինչդեռ մեր պետությունը չունի մարդու առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության գնահատման կոնկրետ քաղաքականություն: Իշխանությունները, պետությունը պետք է մշակի և ներդնի չափորոշիչներ, մեխանիզմներ, պետք է կատարի մարդկանց առողջության գնահատում տվյալ տարածաշրջանում»,- նշեց նա:

Օ. Դոլգարյանի խոսքով, կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն են տուժել աղտոտված շրջակա միջավայրից, մասնավորապես գյուղատնտեսական հողերը դարձել են ոչ պիտանի:

«Կարծում ենք՝ այդ մարդկանց պետք է վերաբերմունք ցուցաբերել, փոխհատուցում լինի կրած վնասների համար, իրականացվեն հետևանքների վերացման, կանխարգելիչ միջոցառումներ»,- ասաց նա:

Օ. Դուլգարյան նշեց, որ այսօր Հայաստանն ունի թափոնների կառավարման խնդիր, տեղի է ունենում թափոնների փնթի կառավարում, պոչամբարները գտնվում են ուղիղ գյուղերի մեջ, դրանց շուրջ բնակվում են մարդիկ, պոչամբարներից անընդհատ լինում են հոսքեր դեպի գետեր: Որպես օրինակ նշեց Դեբեդ գետը, որի ջրով մարդիկ իրենց այգիներն են ոռոգում:

«Մենք ունենք արդյունաբերության ոլորտում որակյալ գործունեության և թափոնների կառավարման խնդիր: Այս պահի դրությամբ, կարծես թե, խնդիրները շարունակվում են, հստակություն չկա, թե ինչպես պետք է դրանք լուծվեն: Կարծում եմ՝ ամենաազդեցիկ փաստն այն է, որ կոնկրետ մարդիկ կրել են վնասներ, տարածաշրջանում օրեցօր սոցիալական վիճակը վատթարանում է, գյուղատնտեսությունն անկում է ապրում, մարդկանց մոտ առողջական խնդիրներ են առաջանում: Պետք է զբաղվել այդ խնդիրներով: Դրանց անդրադառանալով՝ կարող ենք լուծել այն գլոբալ խնդիրները, որոնք առկա են ոլորտում»,- ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահը:

Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք այս ուսումնասիրությունն ուղարկել եք պատկան մարմիններին և կոնկրետ ի՞նչ առաջարկություններ եք արել, Օ. Դուլգարյանն ասաց, որ անպայման ուղարկելու են:

«Մենք ունենք պոչամբարների ռեկուլտիվացիայի պլան, սակայն այս պարագայում առաջնահերթ մեր առաջարկությունները վերաբերում են առողջապահական գնահատումներ իրականացնելուն: Մարդիկ ահազանգում, են առողջության հետ կապված խնդիրներով, տվյալներ ունենք հողի, սննդի աղոտվածության մասին, պետական քաղաքականության մակարդակով պետք է իրականացվի այդ գնահատումը, որպեսզի հասկանանք՝ ինչ ենք անում, ուր ենք գնում»,- նշեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը:


Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

09:18

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են հանվել․․․ վերաբերվել են որպես փախստականների. Asekose.am

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են հանվել․․․ վերաբերվել են որպես...

09:01

Թշնամին բացահայտ լկտիությամբ ներկայացնում է իր պատկերացրած «Թուրանական միջանցքի» հեռագնա նպատակները․ Ոսկանյան

Թշնամին բացահայտ լկտիությամբ ներկայացնում է իր պատկերացրած «Թուրանական միջանցքի» հեռագնա...

17:18

Պահանջում ենք դադարեցնել հոգևոր դասի ներկայացուցիչների հալածանքները

Պահանջում ենք դադարեցնել հոգևոր դասի ներկայացուցիչների...

16:44

«Չայնիի ոլորաններում» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հենապատին

«Չայնիի ոլորաններում» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել...

16:18

Արդեն հունվարին «Մեր ձեւով» շարժումը հնարավոր է՝ հայտարարի քաղաքական միավոր դառնալու մասին

Արդեն հունվարին «Մեր ձեւով» շարժումը հնարավոր է՝ հայտարարի քաղաքական միավոր դառնալու...

16:04

Սեբաստիայի փողոցում «Volkswagen» մեքենա է այրվել

Սեբաստիայի փողոցում «Volkswagen» մեքենա է այրվել

15:55

Լևոն Արոնյանը «Grand Chess Tour Finals» մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային

Լևոն Արոնյանը «Grand Chess Tour Finals» մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթել է հնդիկ...

15:35

Ուսուցիչների վարձատրության ֆոնդն ավելացել է ավելի քան 37 միլիարդ դրամով՝ 67%-ով․ Նախարար

Ուսուցիչների վարձատրության ֆոնդն ավելացել է ավելի քան 37 միլիարդ դրամով՝ 67%-ով․...

15:09

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Ուզբեկստանի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Ուզբեկստանի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահի...

14:48

Նոր Երզնկայի մոտակայքում բախվել են «GAZel» մակնիշի բեռնատարը և «PAZ» մակնիշի ավտոբուսը․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է

Նոր Երզնկայի մոտակայքում բախվել են «GAZel» մակնիշի բեռնատարը և «PAZ» մակնիշի ավտոբուսը․ երեք...

14:14

Աննա Վարդապետյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովի հետ

Աննա Վարդապետյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովի...

13:33

ՀԱԿ-ը վստահ է, որ Միքայել Աջապահյանի գործը վաղ թե ուշ արժանանալու է անփառունակ վախճանի․ եթե ոչ ներպետական ատյաններում, ապա՝ ՄԻԵԴ-ում

ՀԱԿ-ը վստահ է, որ Միքայել Աջապահյանի գործը վաղ թե ուշ արժանանալու է անփառունակ վախճանի․ եթե ոչ...

13:08

«Խաղաղության խաչմերուկի» իրականացման դեպքում Հայաստան-Թուրքմենստան գործընկերությունը կարող է նպաստել երկկողմ կապերի խորացմանը. Խաչատուրյան

«Խաղաղության խաչմերուկի» իրականացման դեպքում Հայաստան-Թուրքմենստան գործընկերությունը կարող է...

12:35

Ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ ով համբերե, նա կեցցե. Վարդան Ղուկասյանը շնորհավորել է Գյումրիի օրվա առթիվ

Ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ ով համբերե, նա կեցցե. Վարդան Ղուկասյանը շնորհավորել է Գյումրիի օրվա...

12:09

Բաքվի դատարանը գեներալ Լևոն Մնացականյանի դեմ «ցուցմունքների» շրջանակներում «վկա» է պեղել. Աբրահամյան

Բաքվի դատարանը գեներալ Լևոն Մնացականյանի դեմ «ցուցմունքների» շրջանակներում «վկա» է պեղել....

11:43

Գերաշնորհ Միքայել Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը ՔՊ իշխանության քաղաքական հաշվարկների հետևանք է. Թաթոյան

Գերաշնորհ Միքայել Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը ՔՊ իշխանության քաղաքական...

11:15

Գյումրեցին ուրիշ «խասյաթ» ունի՝ համառ է, բնույթով փոքր ինչ կոշտ, բայց նուրբ է հոգով. Շիրակի մարզպետը շնորհավորել է Գյումրու օրվա առթիվ

Գյումրեցին ուրիշ «խասյաթ» ունի՝ համառ է, բնույթով փոքր ինչ կոշտ, բայց նուրբ է հոգով. Շիրակի...

10:33

Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը 24 ժամով...

10:00

Միքայել Սրբազանին ազատազրկեցին 2 տարով

Միքայել Սրբազանին ազատազրկեցին 2 տարով

17:49

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի խոսնակը

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի...

09:22

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են կիրառելու

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են...

09:14

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են ընթանում

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են...

09:02

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը սուբսիդիա է տալիս

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը...

09:46

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններում

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի...

09:31

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ են

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ...

09:26

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են նախապատրաստվում

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են...

09:14

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն ծանոթացել

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն...

09:01

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է իջեցրել

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է...

09:55

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:41

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի հաջողվել

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի...

09:30

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը  ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է ակնարկել Հայկ Սարգսյանը

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:16

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից մեկը»

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից...

09:02

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ քարոզչությունը

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ...

09:54

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

09:44

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն վստահում

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն...

09:32

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է ծեծկռտուքով

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է...

09:15

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ նախարարը

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ...

09:02

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները դեռ թեժ քննարկվում են

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները...

09:56

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի հետ

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի...

09:43

«Հրապարակ». ՔՊ–ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել են

«Հրապարակ». ՔՊ–ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել...

09:35

«Փաստ». Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու բարդույթները

«Փաստ». Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու...

09:02

«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է

«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է

09:44

«Ժողովուրդ». Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել ՔՊ-ում

«Ժողովուրդ». Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել...

09:16

«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի դիրքերից

«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի...

09:02

«Ժողովուրդ». Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են նվերներ

«Ժողովուրդ». Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են...

09:52

«Հրապարակ». Ծանր ապրումներ ՔՊ–ում

«Հրապարակ». Ծանր ապրումներ ՔՊ–ում

09:45

«Հրապարակ». Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական կտա՞

«Հրապարակ». Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական...

09:33

«Փաստ». Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի բժշկական կրկնակի հետազոտությունը բացառելու համար

«Փաստ». Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի բժշկական կրկնակի հետազոտությունը...

09:16

«Փաստ». Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50 տոկոսով

«Փաստ». Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50...

09:03

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյան

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ...

09:55

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը...

09:46

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

09:34

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան թռիչքները

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան...

09:17

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները ներկայացրեք»

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները...

09:03

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3 օր

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3...

09:55

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

09:44

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա...

09:32

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի...

09:15

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ շեմը

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ...

09:02

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ սպասել

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ...

09:52

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է փակել

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է...

09:44

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

09:33

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ նիստից

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ...

09:14

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է սպասվում Փաշինյանի աներորդուն

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է...

09:02

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն...

09:52

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է պատկերի Արարատը

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է...

09:44

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից  ավել աշխատավարձ է ստանում

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավել աշխատավարձ է...

09:32

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա»

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների...

09:15