ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում, որն ակնհայտորեն հակասում է գործառութային անձեռնմխելիության սկզբունքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ «Արհամարhված և ոտնահարված հերթական սահմանադրական կարգավորումը՝ գործառութային անձեռնմխելությունը! ՀՀ երրորդ nախագահի նկատմամբ հարուցվեց քրեական հետապնդում, որն ակնհայտորեն հակասում է գործառութային անձեռնմխելիության սկզբունքին: Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Ընդ որում, ի տարբերություն գործառութային անձեռնմխելիությամբ օժտված այլ սուբյեկտների, օրինակ՝ դատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ է։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող հարուցվել, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե այն վերաբերում է վերջինիս կարգավիճակից բխող գործողություններին։ Սահմանադրական դատարանը, ՍԴՈ-1476 որոշմամբ մանրամասն վերլուծելով պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելության հետ կապված հարցերը, գտել է, որ Սահմանադրության ուժով անձեռնմխելիությամբ օժտված և, ըստ այդմ` հատուկ պաշտպանություն ունեցող անձանց (ներառյալ՝ պաշտոնաթող Հանրապետության նախագահին) ներկայացվելիք մեղադրանքը, այդ թվում՝ հիմնավոր կասկածի տեսանկյունից, պետք է բավարարի իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը, այն է՝ այդ անձանց մեղսագրվող արարքը, ներառյալ՝ դրա հիմքում դրված փաստերը, չպետք է վերաբերեն այնպիսի գործողության կամ անգործության, որը բխում է կամ բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից: Հակառակ դեպքում գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, իսկ հարուցված քրեական հետապնդումը և դրան հաջորդած բոլոր գործողությունները պետք է ճանաչվեն ոչ իրավաչափ և անհապաղ դադարեցվեն: Այսինքն՝ եթե պաշտոնաթող նախագահին առաջադրված մեղադրանքը կամ դրա հիմքում դրված փաստերը վերաբերում են այն գործողություններին, որոնք բխել են նախագահի կարգավիճակից, ապա հարուցված քրեական հետապնդումը և դրան հաջորդած բոլոր գործողությունները ծայրահեղ ոչ իրավաչափ են և ենթակա են անհապաղ դադարեցման։ Վերոնշյալի համատեքստում հատուկ ուշադրության է արժանի ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունը. «ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով...»։ Այսինքն՝ ՀՔԾ-ն ուղղակիորեն հաստատում է, որ ենթադրյալ արարքները կատարվել են՝ Նախագահի պաշտոնական դիրքն օգտագործելով, ինչը հավաստում է հարուցված քրեական հետապնդման ապօրինի բնույթը։ Մի բան հստակ է՝ իրավական պետության, Սահմանադրության ու սահմանադրականության խարխլումը դարձել է օրակարգ, որից հրաժարվում են շեղվել»,-նշել է նա։
12:06
11:52
11:33
11:23
11:10
10:56
10:45
10:02
09:52
09:18
09:01
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15