«Օսկար» մրցանակի դափնեկիր, իրանցի կինոռեժիսոր Ասգար Ֆարհադին, ելույթ ունենալով Չինաստանի Սանյա քաղաքում անցկացվող միջազգային կինոփառատոնում, պատմել է ֆիլմի ստեղծման ժամանակ ամենակարևոր պրոցեսի, դերասաններ ընտրելու նրբությունների մասին, նաև այն մասին, թե ինչու մինչև հիմա Չինաստանի հետ համատեղ ֆիլմ չի նկարահանել:
«Մինչև այժմ չէի որոշում ֆիլմ նկարահանել Չինաստանում: Նախկինում Չինաստանից մեծ թվով սցենարներ էի ստանում, համատեղ աշխատանքի առաջարկներ: Սակայն դրանք հեռու էին իմ մտածողությունից, դրա համար էլ առայժմ դրանց ձեռք չեմ տվել»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ պարզաբանել է ռեժիսորը:
Լրագրողը հարցրել է, թե ո՞րն է ամենագլխավորը ֆիլմ ստեղծելիս:
«Կան շատ ֆիլմեր, որոնք ողբերգական պատմություն են ներկայացնում, սակայն դրանքն բոլորը հեռու են իրականությունից, կամ ոչ բավարար մոտ են կյանքին: Կան նաև ֆիլմեր, որոնցում որևէ ողբերգություն չկա, շատ իրական են, սակայն հանդիսատեսը հոգնում է դրանք նայելիս: Ինձ համար շատ կարևոր է, երբ ֆիլմի վրա աշխատանքն ավարտելուց հետո ես կանչում եմ որևէ ծանոթի, մոտ մարդու, ցույց եմ տալիս ֆիլմը, մի քանի հարց տալիս, որոնցից մեկը՝ չի հոգնել արդյոք նա դիտումից: Շատ կարևոր է ֆիլմը ստեղծելու ժամանակ իրականության և ողբերգության միջև բալանսավորելիս, հարց տալ՝ չի հոգնեցնի արդյոք այն հանդիսատեսին»,-նշել է Ֆարհադին:
Ինչ վերաբերում է դերասանների ընտրությանը, Ֆարհադին նշել է, որ փորձում է փնտրել նոր դեմքեր, որոնց տեսախցիկը երես չի տվել: Ռեժիսորի խոսքով, այդպիսի դերասանները դեռ շատ մոտ են իրական կյանքին: Նա նաև նշել է, որ արտաքինից բացի, մեծ նշանակություն ունի դերասանի ձայնը:
11:48
11:35
11:14
10:59
10:45
10:28
10:12
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
23:45
23:25
23:07
17:52
17:35
17:19
17:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27