Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով նախօրեին Գազիանթեփ (պատմական Այնթափ) քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, հայտարարել է, որ Գազիանթեփի Շահինբեյ շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրած մահապարտը 12-14 տարեկան է եղել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: «Ունենք 51 զոհ, ի սկզբանե եղել է 94 վիրավոր, սակայն եթե այս ցուցակից հանենք հիվանդանոցից դուրս գրվածներին, ապա այս պահին ունենք շուրջ 69 վիրավոր, որոնցից 17-ի վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասել է նա։ Էրդողանը խուսափել է հասցեական մեղադրանքներ հնչեցնել և հստակ նշել որևէ ահաբեկչական խմբավորման անուն: «Դա կարող է լինել ԻՊ-ը («Իսլամական պետություն» խմբավորումը), կամ գյուլենականները (ԱՄՆ-ում բնակվող կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որն Էրդողանի կողմից մեղադրվում է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու համար), դա կարող է լինել քրդական PKK-ն (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն), կարող են լինել նաև Սիրիայից ներթափանցած PYD և YPG (Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանական ջոկատները) զինյալները: Որտեղից էլ ուղղորդված լինի այս ահաբեկչությունը, միևնույն է` ահաբեկչությունն ահաբեկչություն է: Մենք մեր ժողովրդի հետ միասին հաղթահարելու ենք սա, ուս ուսի տված` ինչպես հուլիսի 15-ի գիշերը»,- ասել է նա: Թուրքիայի նախագահը, սակայն, չի մոռացել կարևոր ուղերձներ հղել Արևմուտքին և, նկատի ունենալով Սիրիայի տարածքում գործող քրդական ուժերին, ակնարկել է. «Հուսանք Արևմուտքը սրանից դաս կքաղի և կվերանայի որոշ խմբավորումների աջակցելու իր դիրքորոշումները»։ Հիշեցնենք, որ լույս օգոստոսի 21-ին Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում տեղի էր ունեցել ահաբեկչություն. մահապարտ ահաբեկիչը պայթուցիկը գործի էր դրել քրդական հարսանիքի ժամանակ: Դեռևս որևէ ահաբեկչական կառույց չի ստանձնել այս ահաբեկչության պատասխանատվությունը:
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44