Հայաստանում 2018թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 23.5%՝ այսինքն երկրի յուրաքանչյուր 10բնակչից մոտ ամեն չորրորդն ամսական 42 621 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել: 2017թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 2.2 տոկոսային կետով: Այս մասին այսօր` դեկտեմբերի 9-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի խորհրդական Դիանա Մարտիրոսովան` ներկայացնելով «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը:
«Սա նշանակում է, որ երկրի բնակչության մոտ ամեն չորրորդը վերին աղքատության գծից ցածր է գտնվել: 23.5 տոկոս աղքատների մեջ 1 տոկոսը ծայրահեղ աղքատ է, 9.6 տոկոսը՝ չափավոր աղքատ, իսկ մնացած 12.9 տոկոսը՝ ուղղակի աղքատ: 2018թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 700 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով1), նրանցից չափավոր աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` 315 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` 30 հազար մարդ: Նախորդ տարվա համեմատ ինչպես աղքատների ընդհանուր թվաքանակը, այնպես էլ չափավոր և ծայրահեղ աղքատների թվաքանակը նվազել է»,- ասաց նա:
Մարիտիրոսովան հայտնեց, որ Հայաստանում աղքատության մակարդակի անկումը պայմանավորող առավել կարեւոր գործոնը 2018 թվականի տնտեսության աճն է, որը 2018թ.-ին՝ նախորդ տարվա նկատմամբ՝ 5.2 տոկոսով աճել է:
Նշենք, որ զեկույցում օգտագործվել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների կողմից տրամադրված տեղեկատվությունը: Զեկույցը շարադրվել է Համաշխարհային բանկի վերլուծական և տեխնիկական աջակցությամբ:
Աղքատության մակարդակը գնահատվել է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ:
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02