Կորեայի Հանրապետությունը կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը միջուկային խնդրի շուրջ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության շարունակման համար՝ չնայած երկու երկրների միջեւ լարվածության աճին։ Այսպիսի հայտարարությամբ երկուշաբթի հանդես է եկել հարավկորեական միավորման նախարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Հյուսիսային Կորեան եւ ԱՄՆ-ը դեռեւս ձգտում են հասնել առաջընթացի երկխոսության միջոցով, եւ Կորեայի Հանրապետության կառավարությունն իր կողմից անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, որպեսզի աջակցի բանակցային գործընթացին եւ հասնի պայմանավորվածության»,- լրագրողների համար ճեպազրույցում ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լի Սան Մինը։ «Գիտակցելով ստեղծված վիճակի ողջ լրջությունը՝ միավորման նախարարությունը եւ համապատասխան գերատեսչությունները ուշադիր կհետեւեն դրա զարգացմանը»,- ավելացրել է նա։ Այս տարվա վերջին լրանում է ժամկետը, որը Փհենյանը սահմանել է Վաշինգտոնի համար՝ բանակցություններում փոխընդունելի փոխզիջման հասնելու նպատակով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հունիսի 30-ին Փհանմունջոմում հանդիպման ժամանակ պայմանավորվել էին աշխատանքային մակարդակով վերսկսել միջուկազերծման բանակցությունները, որոնք դադարեցվել էին Հանոյում երկու ղեկավարների անարդյունք գագաթաժողովից հետո այս տարվա փետրվարին։ Այդ պայմանավորվածության համաձայն՝ հոկտեմբերի 5-ին ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հանդիպել են Ստոկհոլմում՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարները, բայց երկխոսությունը չի ստացվել։ Հյուսիսային Կորեայի պատվիրակության ղեկավար Կիմ Մյոն Գիլը հայտարարել է խորհրդակցությունների ձախողման մասին եւ խորհուրդ տվել ամերիկյան կողմին ավելի լավ մտածել իրենց դիրքորոշման մասին, միեւնույն ժամանակ, պետդեպարտամենտում չեն համաձայնել նման գնահատականի հետ եւ հանդիպումն անվանել են կառուցողական։
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44