Դեկտեմբերի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանդիպումը Լեռնային զբոսաշրջության ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր լեռնափրկարարական ծառայությունների իրականացման ոլորտում առկա խնդիրների քննարկումը:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի գլխավոր քարտուղար Մարիա Գրիգորյանը, ինչպես նաև` Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
ԱԻ նախարարը ողջունելով ներկաներին` նշեց, որ լեռնափրկարարական ծառայությունների իրականացման ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնք փրկարարների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով լուծման կարիք ունեն:
«Փրկարարների աշխատանքի օպերատիվ և արդյունավետ կատարման համար Փրկարար ծառայությանը պետք է տրամադրվի արշավախմբերի և անհատ լեռնագնացների երթուղիների մասին տեղեկատվություն», - շեշտեց Ֆելիքս Ցոլակյանը:
Առաջարկություն եղավ ստեղծել առցանց հարթակ, որտեղ տուրիստական գործակալությունները, ինչպես նաև անհատ լեռնագնացները նախապես կգրանցեն արշավների երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը:
Կարևորվեց նաև համապատասխան օրենսդրական դաշտի առկայությունը, որը կկարգավորի ոլորտը: Զբոսաշրջության կոմիտեի գլխավոր քարտուղար Մարիա Գրիգորյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում նոր օրենքի նախագծի շուրջ:
Քննարկվեց նաև ուղեկցորդ-զբոսավարների վերապատրաստման հարցը, ինչպես նաև` որակավորման տրամադրումը:ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը տվեց համապատասխան հանձնարարականներ հնչած առաջարկությունները ամփոփելու և հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով: Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Ֆ. Ցոլակյանին ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով հանդիպում կազմակերպելու համար:
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
09:59 29.04.26
13:16 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44