Հանրահայտ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, որը մոսկովյան «Սկոլկովո» կառավարման դպրոցի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է, հարցազրույց է տվել Forbes ամսագրի ղազախստանյան տարբերակին, որում անդրադարձել է կրթության ոլորտի խնդիրներին: Պարբերականը նշում է, որ Ռուբեն Վարդանյանը 17 տարեկանում Հայաստանից տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ դարձել է հաջողակ ձեռնարկատեր, այժմ էլ մի շարք նախագծեր է իրականացնում հայրենիքում: «Չգիտեմ՝ արդյոք ավելի օգտակար կլինեի Հայաստանի համար, եթե այնտեղ մնայի, քան այժմ, երբ հաջողության հասնելով պահել եմ կապը հայրենիքի հետ: Հարցն այլ է. ինչպես ներգրավել լավագույններին: Դա էկոհամակարգի ստեղծման հարց է. ինչի՞ համար է անհրաժեշտ լավ բուհը, եթե հետո մարդ չի կարողանում նորմալ բիզնես ստեղծել, չի կարողանում նոր ընկերություն հիմնել, չի կարողանում լավ պաշտոնների հասնել, դրա համար նա պետք է ինչ-որ մեկի բարեկամը լինի»,- մեկնաբանել է գործարարը, որը 103-րդ հորիզոնականն է զբաղեցնում Forbes Russia-ի վարկանիշում: Վարդանյանի խոսքով՝ չի կարելի միայն կրթական նախագիծ ստեղծել՝ չփոխելով ողջ համակարգը, աջակցության հիմնադրամներ չստեղծելով, չգրավելով ընկերություններին: Որպես համալսարանների զարգացման ուղղություն՝ գործարարն առաջարկել է ծրագրեր ստեղծել նաև 60 տարեկաններ համար: «Եթե մարդ 50-60 տարեկան է և СЕО (գլխավոր գործադիր տնօրեն) չէ, ապա ոչ մի տեղ չի կարող նոր բան սովորել և կանգնած է հասարակությունից դուրս մնալու վտանգի առաջ: Համալսարանն այսօրվա գիտությունների համալիրի տեսքով սպառվել է, վերապատրաստում է անհրաժեշտ»,- ասել է Վարդանյանը:
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
09:59 29.04.26
13:16 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44