Politik.am-ը գրում է․
Հայաստանի բոլոր իշխանությունների տարիներին էլ եղել են թիկնապահների կամ անվտանգության աշխատակիցների ընտրյալ ներկայացուցիչներ, որոնք կարողացել են իշխանական էլիտայում կարևորագույն հարցեր որոշել։
Նախկին իշխանություններից ամենաթարմ օրինակը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչագան Ղազարյանն էր՝ Սերժի Վաչոն կամ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետը Արշակ Հակոբյանը՝ Վովայի Արշակը։ Նրանք ոչ միայն կարևորագույն հարցերի լուծմանն էին մասնակցում, այլև ինչպես ցույց տվեց ժամանակը դոլարային միլիոնատերեր էին։
Նոր իշխանությունները ևս զերծ չեն մնացել այս արատավոր պրակտիկայից։ Հիմա էլ իշխանական էլիտայի ներսում հարց լուծող է Նիկոլ Փաշինյանի թիկնապահ՝ Ղազար Ղազարյանը կամ ինչպես ՊՊԾ աշխատակիցներն են նրան անվանում՝ Նիկոլի Ղազարը։
Նախ նկատենք, որ Ղազար Ղազարյանը երկար տարիներ է մտերիմ հարաբերությունների մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրան Պետական պահպանության ծառայություն բերել է հենց Նիկոլ Փաշինյանը։ Նախկինում Ղազարյանը աշխատել է ԱԱԾ մեկուսարանում՝ բանտապահ է եղել, եղել է կալանավոր Փաշինյանի «կլյուչնիկը»։ Իրենց ընկերությունը հենց այդ տարիներից է սկսվել։
Եվ հիմա Ղազար Ղազարյանը համարվում է Փաշինյանի ամենամտերիմ անձանցից մեկը։ Ղազարյանը լինելով հասարակ թիկնապահ և ունենալով լեյտենանտի կոչում, որը նա իշխանափոխությունից հետո է միայն ստացել՝ որոշիչ դերակատարում ունի վարչապետի անվտանգության կազմակերպման հարցում։
Ղազարյանի ցանկությամբ նաև պաշտոնանկություններ են տեղի ունենում։ Մեր տեղեկություններով հենց Ղազար Ղազարյանի ցանկությամբ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել ՊՊԾ ղեկավար Գրիգորի Հայրապետովին։ Փաշինյանի տարբեր հարցերով դիմել ցանկացողները իրենց խնդրանքը կամ խնդիրների մասին տեղեկությունները հենց Ղազար Ղազարյանի միջոցով են տեղ հասցնում։ Իհարկե այս պահին պնդում չենք անում, որ դրա դիմաց Ղազարյանը նյութական շահագռգռվածություն ունի, բայց օրենքով իրեն չվերապահված գործառույթներ իրականացնելը կարող է նման տխուր վերջաբանի բերել։
Ի դեպ Փաշինյանը ամեն կերպ փորձում է նաև փափուկ պայմաններ ապահովել իր ընտրյալ թիկնապահի համար։ Վերջերս պետական միջոցների հաշվին Ղազար Ղազարյանի համար գնվել է ծառայողական ամենագնաց Kia Sorento մակնիշի։ Ի պաշտոնե Ղազար Ղազարյանին առանձին մեքենա չպետք է տրվի, բայց հիմա ժամանակներն այլ են և ամեն բան կարող է օրինաչափ համարվել։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58