ARM | RUS |

«Փաստ». ՀՀ-ում խմելու ջուրը կարող է ճոխություն դառնալ. ջրի կորուստը 50-80 տոկոս է

13.12.19 | 09:56

«Փաստ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության առջև ծառացած ակնհայտ մարտահրավերներից է, և հաշվի առնելով Հայաստանում ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը՝ հրատապ է դարձել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում առկա ոռոգման ջրագծերի հիմնական մասը կառուցվել է խորհրդային տարիներին և ունի մաշվածության բարձր աստիճան:

Մեր երկրի ջրամատակարարման համակարգերը շահագործվում են 15-50 տարի, դրանց մեծ մասը տեխնիկապես ոչ բավարար վիճակում է, և ներկայումս կորուստները ջրամատակարարման համակարգում կազմում են 50-80 տոկոս։

Թեպետ ջրային ռեսուրսները վերականգնվող են, այնուամենայնիվ, դրանց վրա կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու և տնտեսությունը բնական նոր պայմաններին հարմարեցնելու համար անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, պաշարների կուտակմանը և ջրային համակարգերում հոսակորուստների կրճատմանը:

Այս նախագծով ներկայացվում է հոսակորուստների կրճատմամբ Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, ինչն էլ հնարավորություն կտա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային համակարգերի արդիականացման շնորհիվ նվազեցնել հոսակորուստները և բարելավել ջրօգտագործման արդյունավետությունը:

Դա էլ իր հերթին կհանգեցնի ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանը, կայուն կառավարմանը, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման պետական քաղաքականության վերանայմանը, ինչպես նաև՝ ջրամատակարար ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը՝ ապահովելով սպառողներին պատշաճ ջրամատակարարում մատչելի գնով:

Սրանք նախագծում առկա հիմնական դրույթներն են, իսկ հիմա իրավիճակն այլ տեսանկյունից։

Մի քանի տարի է, ինչ մարզերում հիմնանորոգվում են ջրամատակարարման համակարգերը, փոխվում են խողովակները՝ ջրի կորուստները նվազագույնի հասցնելու համար։

Խմելու ջրի պարագայում կորուստները նվազագույնի հասցնելու համար անգամ վերջերս սկսեցին փականներ տեղադրել մայրաքաղաքի փողոցներում առկա ցայտաղբյուրների վրա։ Մասնագետների կողմից պարբերաբար կարծիք է հնչում, որ Հայաստանի ջրերը ոչ ռացիոնալ են օգտագործվում։

Հանրության մոտ միևնույն ժամանակ կարծիք կա, որ ջուրը երբեք չի սպառվելու։ Իրականությունը, սակայն, այլ է։

Այդ իրականությունը կարելի է տեսնել այն երկրների օրինակով, որտեղ խմելու մաքուր ջուրն ուղղակի ճոխություն է։

«Փաստը» բազմիցս անդրադարձել է Սևանա լճի հիմնախնդրին, որը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի, ինչպես նաև տարածաշրջանի համար, մինչդեռ ահազանգեր են հնչեցվում, որ լճի վիճակը տարեցտարի վատթարանում է։

Եթե կար ժամանակ, երբ լճի ջուրն օգտագործվում էր խմելու նպատակով, ապա այժմ այդ մասին խոսելն ուղղակի տեղին չէ։

Բնապահպաններն ընդգծում են՝ եթե լրջագույն քայլեր չկատարվեն լիճը մաքրելու, դրա կենսաբազմազանությունը վերականգնելու, ոռոգման նպատակով ջրառը որոշ ժամանակով իսպառ վերացնելու ուղղությամբ, ապա ոչ միայն կշարունակվի լճի ծաղկման գործընթացը, այլ կկանգնենք լիճն ընդմիշտ կորցնելու վտանգի առջև։ Անդրադարձել ենք նաև գետերի աղտոտման խնդրին։

Նշել ենք, որ շատ դեպքերում կա՛մ իսպառ բացակայում են ջրի մաքրման կայանները, կա՛մ էլ դրանք չեն գործում ինչպես հարկն է։

Ընդ որում, մաքրման կայանների խնդիր առկա է նաև Սևանա լճի պարագայում։ Գետերում առկա խնդիրների ավելացմանը մեծապես «նպաստում են» ՀԷԿ-երը, ինչպես նաև հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները, երբ վթարների կամ էլ գետեր նետված պոչանքների հետևանքով աղտոտվում են գետերը, որոնց ջուրն օգտագործվում է նաև ոռոգման նպատակով։

Կարծիք կա, որ որոշ ժամանակ հետո ջուրը կդառնա աշխարհի ամենաթանկ ռեսուրսը։ Ստացվում է, որ Հայաստանն ունի այդ բնական ռեսուրսը, սակայն ոչ բարեխիղճ օգտագործման հետևանքով կարող ենք զրկվել դրանից, որը տարիներ հետո գուցե ավելի թանկ լինի, քան նավթը և գազը։

Որոշ փորձագետների գնահատմամբ, 2030-2040 թվականներին, կլիմայական փոփոխություններից ելնելով, Հայաստանի ջրային պաշարները կարող են կրճատվել 20-25 տոկոսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչ է զոհվել

Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչ է...

18:18

Պապիկյանի մասնակցությամբ Փարիզում պայմանագիր է ստորագրվել

Պապիկյանի մասնակցությամբ Փարիզում պայմանագիր է...

17:39

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում լինի իշխանափոխություն. «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում լինի իշխանափոխություն. «Հայաստան» խմբակցության...

17:02

Դրական զարգացումներ են առկա. տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Դրական զարգացումներ են առկա. տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների...

16:25

Դատախազությունը բողոք կներկայացնի պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցի արդարացման դատավճռի դեմ

Դատախազությունը բողոք կներկայացնի պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցի արդարացման...

15:56

«Արզնի» ապրանքանիշի ձվերը թարմ չեն եղել. ՍԱՏՄ

«Արզնի» ապրանքանիշի ձվերը թարմ չեն եղել. ՍԱՏՄ

15:55

Կապանում մարտի 27-ին թափվել է մարտ ամսվա տեղումների նորմայի 75%-ը. Լևոն Ազիզյան

Կապանում մարտի 27-ին թափվել է մարտ ամսվա տեղումների նորմայի 75%-ը. Լևոն...

15:38

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է, մեղադրանքը վերաորակվել է. փաստաբան

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է, մեղադրանքը...

15:21

Մերձավոր Արևելքում նոր հարվածներ են հասցվել տարբեր քաղաքների և ռազմական օբյեկտների

Մերձավոր Արևելքում նոր հարվածներ են հասցվել տարբեր քաղաքների և ռազմական...

14:49

Ոստիկանությունից ինչո՞ւ են զանգում  ՀՀ քաղաքացիներին. մանրամասներ

Ոստիկանությունից ինչո՞ւ են զանգում ՀՀ քաղաքացիներին....

14:33

Եթե Ալեն Սիմոնյանն օրենք է խախտել՝ ուրեմն տղամարդիկ պետք է մի հազար անգամ նստած-հելած լինեին. Ռուբեն Ռուբինյան

Եթե Ալեն Սիմոնյանն օրենք է խախտել՝ ուրեմն տղամարդիկ պետք է մի հազար անգամ նստած-հելած լինեին....

14:25

Կապանում գետը չի վարարել․ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը

Կապանում գետը չի վարարել․ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի...

14:06

Զինվորների ծնողները գիշերը հանգիստ են քնում, բայց ընդդիմադիրներն ուզում են միայն իրենք հանգիստ քնելու հնարավորություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Զինվորների ծնողները գիշերը հանգիստ են քնում, բայց ընդդիմադիրներն ուզում են միայն իրենք հանգիստ...

13:36

«Իմ ունակություններն ավելի գործադիրի են». Ավինյանը՝ Աժ–ում իր հայտնվելու հնարավորության մասին

«Իմ ունակություններն ավելի գործադիրի են». Ավինյանը՝ Աժ–ում իր հայտնվելու հնարավորության...

13:08

Դադարեցրե՛ք այս անիմաստ վազքը. ձայներ փոշիացնելով՝ դուք պարզապես սպասարկում եք պետության անկումը. Սամվել Բաբայան

Դադարեցրե՛ք այս անիմաստ վազքը. ձայներ փոշիացնելով՝ դուք պարզապես սպասարկում եք պետության անկումը....

13:08

Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը արմավիրցիները բարձրաձայնել են սոցիալական ու գյուղատնտեսական խնդիրների մասին (Տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը արմավիրցիները բարձրաձայնել են սոցիալական ու գյուղատնտեսական...

12:49

Փաշինյանը պետք է ներողություն խնդրի և հրաժարական տա, իրենք են Արցախի հարցից փախչել. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանը պետք է ներողություն խնդրի և հրաժարական տա, իրենք են Արցախի հարցից փախչել. Տիգրան...

12:23

Որևիցե մեկը թող չխաբնվի մեր դաստիարակությանը. Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին

Որևիցե մեկը թող չխաբնվի մեր դաստիարակությանը. Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի...

12:05

Գետերը վարարել են՝ չմոտենալ. Սյունիքի մարզպետը զգուշացնում է

Գետերը վարարել են՝ չմոտենալ. Սյունիքի մարզպետը զգուշացնում...

11:27

ԱՄԷ-ն պատրաստ է ռազմածովային ուժեր գործադրել Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար. FT

ԱՄԷ-ն պատրաստ է ռազմածովային ուժեր գործադրել Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու...

11:08

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44