Փաստ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի նոր անդամներ նշանակեց Դանիել Իոաննիսյանին և Ալբերտ Ստեփանյանին:
Նշանակումից անմիջապես հետո սոցցանցերում ակտիվ քննարկվում էր, որ այսպիսով վարչապետը նոր «ռևերանս» արեց Սորոսի հիմնադրամին:
Շատերը նշում էին, որ նոր իշխանությունների օրոք պետական կառույցներում Ջորջ Սորոսի «տիրապետությունը» գնալով ընդլայնվում է, եթե նաև հաշվի առնվի, որ ի սկզբանե պետության հումանիտար ոլորտները համակարգող ԿԳՄՍ, առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունները, ինչպես նաև իրավական ոլորտի մի մասը՝ արդարադատության նախարարությունը և հատուկ քննչական ծառայությունը նույնպես սորասականների տիրապետության տակ է, ԱԺ-ում էլ քիչ չեն «սորոսական» պատգամավորները:
Ի դեպ, ինչ վերաբերում է պետական կառույցներում պաշտոններին, ապա տեղեկություններ կան, որ Սորոսի հիմնադրամը, որպես ցանցային կազմակերպություն, ունի իր ներքին հիերարխիան, որը սրբորեն պահպանվում է նաև գերատեսչություններում:
Օրինակ՝ ըստ տարբեր աղբյուրների, իրականում ԿԳՄՍ նախարարությունը ղեկավարում է առաջին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, որը սորոսական ուղղահայացում շատ ավելի բարձր դիրք ունի Արայիկ Հարությունյանից:
Կան տեղեկություններ, որ Անափիոսյանն է որոշում նախարարության գործունեության ուղղություններն այն սկզբունքներով, որոնք նախընտրելի են իր հիմնադրամի համար:
Փորձագետներն արդեն կարծիք են հայտնում, որ պետական կառավարման ոլորտում որոշ պաշտոնյաների կողմից սխալներն ու թերացումները պատահական չեն, այլ փաստացի Նիկոլ Փաշինյանի տակ դրված դանդաղ գործողության ական են, ինչի արդյունքում զգալիորեն թուլանում են վարչապետի դիրքերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58