«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներից «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել: Ինչպես հայտնի է, երեկ` վաղ առավոտից, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները խուզարկություններ էին իրականացնում Ռուբեն Հայրապետյանին պատկանող առանձնատանը, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում և նրան պատկանող այլ տարածքներում: Ավելի ուշ լրագրողների հարցին` ինչ է հայտնաբերվել առանձնատանը, Ռուբեն Հայրապետյանը հեգնելով հայտնեց. «T-90 տանկ, ինքնաթիռ, ԲՄՊ»:
Ի վերջո, ի՞նչ քրեական գործի շրջանակներում են իրավապահները մտել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տուն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում իրականացված շինարարության վրա ծախսված գումարների մասով քննություն է իրականացվել, որի արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել, և հարուցվել է քրեական գործ: Այս քրեական գործի շրջանակներում էլ երեկ` վաղ առավոտից, իրավապահները խուզարկություն էին իրականացնում Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը:
Իսկ ի՞նչ շինարարության մասին է խոսքը. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները բացահայտել են, որ 2010 սեպտեմբերի 6-ին` Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ, Հրազդան մարզադաշտում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, իսկ դրա համար էլ ՀՀ պետբյուջեից ՀՖՖ-ին գումարներ են հատկացվել: Սակայն, ըստ իրավապահների կողմից տարվող քննության, հատկացված գումարի մի մասը նպատակին չի ծառայել: Եվ մեզ հասած տեղեկություններով` իրավապահների կողմից տարվող քննության արդյունքներով` մոտ 2,7 միլիոն դոլար է ծախսվել Հայաստան-Թուրքիա խաղից առաջ, սակայն ծախսված գումարի մի մասը, ըստ իրավապահների, յուրացվել է: Իսկ յուրացվել է, թե ոչ` ցույց կտա տարվող քննությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15