Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը Սուրբ Ծննդի տոնին նվիրված հատուկ թողարկման ժամանակ, որը հեռուստատեսությամբ հեռարձակվելու է դեկտեմբերի 16-ին, բացահայտել է արքայազն Լուիի արտաբերած առաջին բառերից մեկը, գրում է Hello ամսագիրը: Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը խոհանոցային գրքերի հեղինակ և հաղորդավարուհի Մերի Բերիի հետ զրույցի ժամանակ հայտնել է. «Լուիի առաջին բառերից մեկը Մերին էր, քանի որ խոհանոցի պահարաններում՝ իրեն հասանելի բարձրության վրա, գտնվում են իմ բոլոր խոհարարական գրքերը»: «Երեխաների մեջ լավ տպավորվում են մարդկանց դեմքերը, իսկ քո խոհարարական գրքերի վրա դիմանկարդ է պատկերված: Նա ասում է. «Սա Մերի Բերին է»… ուստի նա քեզ, անկասկած, կճանաչեր, եթե այստեղ լիներ»,- ասել է Քեմբրիջի դքսուհին: Սուրբծննդյան հատուկ՝ Berry Royal Christmas թողարկման ժամանակ Մերին, որը մասնակցել է թագավորական տան կազմակերպած մի շարք միջոցառումների, խոսել է նաև թագավորական ընտանիքի անդամների հետ հանդիպման տպավորությունների մասին: Նրա խոսքով՝ թագավորական տան անդամները պարզապես չեն գալիս, սեղմում ձեռքդ, ժպտում ու ելույթ ունենում, նրանք ցանկանում են զրուցել և օգտակար լինել ամեն հարցում: Քեմբրիջի դուքս Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի երրորդ երեխան՝ արքայազն Լուին, որը բրիտանական գահի հինգերորդ ժառանգորդն է, ծնվել է 2018 թվականի ապրիլի 23-ին՝ Սուրբ Մերի հիվանդանոցում:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15