Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտնել է, որ հպարտանում է այն փաստով, որ իր երկրում նույնիսկ վաճառողը կարող է դառնալ կառավարության ղեկավար: Այս կերպ նա մեկնաբանել է Էստոնիայի ՆԳ նախարար Մարտ Հելմեի հայտարարությունը, որը Մարինի՝ Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու փաստը մեկնաբանել էր «վաճառողուհին բարձրացել է մինչև վարչապետ» արտահայտությամբ, գրում է ria.ru-ն: «Ես շատ հպարտ եմ Ֆինլանդիայով։ Այստեղ աղքատ ընտանիքի երեխան կարող է կրթություն ստանալ և կյանքում մեծ հաջողությունների հասնել: Խանութի գանձապահը կարող է վարչապետ դառնալ։ Առանց աշխատավոր ժողովրդի Ֆինլանդիան չի կարող գոյատևել: Ես գնահատում եմ յուրաքանչյուր աշխատակցի, մասնագետի և գործարարի աշխատանքը»,- Twitter-ում գրել է Սաննա Մարինը: Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև բարեկամական հարաբերությունների պատճառով Էստոնիայի ներքին գործերի նախարարի խոսքերը սկանդալ են առաջացրել երկու երկրներում: Որոշ էստոնացի քաղաքական գործիչներ ընդգծել են, որ Հելմեի խոսքերը վնասում են հարևան երկրի հետ հարաբերություններին: Ավելի ուշ Հելմեն բացատրել է, որ ինքը չի արտահայտում Էստոնիայի կառավարության կարծիքը: «Կարծում եմ՝ անհրաժեշտ է հստակեցնել, որ TRE Raadio ռադիոկայանի եթերում կառավարությունը (Ֆինլանդիայի) գնահատելիս ես չեմ արտահայտել կառավարության դիրքորոշումը, այլ արտահայտել եմ իմ անձնական տեսակետը և կուսակցության տեսակետը»,- ասել է Հելմեն: Ֆիննական մամուլը նշում է, որ Հելմեի Պահպանողական ազգային կուսակցությունը հայտնի է իր պոպուլիստական տեսակետներով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էստոնիայի ներքին գործերի նախարար, Պահպանողական ազգային կուսակցության նախագահ Մարտ Հելմեն TRE Raadio ռադիոկայանի եթերում մեկնաբանել է Սաննա Մարինի նշանակումը Ֆինլանդիայի կառավարության ղեկավարի պաշտոնում՝ նշելով, որ «վաճառողուհին բարձրացել է մինչև վարչապետի պաշտոնի»: «Ֆինլանդիայում տեղի ունեցածից պարզապես ապշում եմ: Այդ կապակցությամբ, ես կմեջբերեմ Լենինի խոսքերն այն մասին, որ ցանկացած խոհարար կարող է նախարար դառնալ»,- հայտնել էր նա: Հելմեի խոսքով՝ Մարինի նշանակումը կարելի է նկարագրել «վաճառողուհին բարձրացել է մինչև վարչապետի պաշտոնի» խոսքերով: Բացի այդ, քաղաքական գործիչը վրդովվել է, որ «փողոցային ակտիվիստներն ու անգրագետ մարդիկ» նույնպես դարձել են ֆիննական կառավարության անդամ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել վարչապետի պաշտոնում 34-ամյա Սաննա Մարինի նշանակմանը, որը նախկինում գլխավորում էր երկրի տրանսպորտի և կապի նախարարությունը: Մարինը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ գործող վարչապետը։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15