ԱՄՆ Կոնգրեսում համաձայնեցված 2020 թվականի ռազմական բյուջեն արգելում է ամերիկյան F-35 կործանիչների փոխանցումը Թուրքիային: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով հրապարակված փաստաթղթին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի և Սենատի ռազմական գործերով հանձնաժողովները համաձայնեցրել են 2020 թվականի ռազմական բյուջեն: Բյուջեն դեռևս պետք է ներկայացվի քվեարկության: Ընդունվելուց հետո, այն պետք է ներկայացվի նաև ԱՄՆ նախագահի ստորագրությանը: «Արգելվում է F-35 փոխանցել Թուրքիային»,-ասված է հրապարակված փաստաթղթում: Փաստաթղթում նշվում է նաև, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը շատ կարևոր գործարք է, որը ներառվում է ամերիկյան CAATSA օրենքում, ըստ որի՝ ԱՄՆ նախագահը պետք է պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նկատմամբ: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: Հուլիսի 12-ին ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ: Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44