Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի պատվիրակությանը՝ գլխավորությամբ թանգարանի ցուցահանդեսների գլխավոր համակարգող Ջեֆրի Քլոհայի: Սա պատվիրակության երկրորդ այցն էր Սուրբ Էջմիածին: Թանգարանը 2021 թվականին ծրագրում է կազմակերպել ցուցահանդես «Աստծո շունչը» խորագրի ներքո` նվիրված հայկական Աստվածաշնչին եւ հայոց եկեղեցական արվեստին: Զրույցի ընթացքում հյուրերը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեցին ցուցահանդեսի կազմակերպական աշխատանքների ընթացքի եւ անհրաժեշտ ցուցանմուշների շուրջ ձեռք բերվող պայմանավորվածությունների վերաբերյալ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Սուրբ Գրքի թանգարանի նախաձեռնությունը, իր գնահատանքը հայտնեց կատարված նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ: Նորին Սրբությունը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատրաստակամությունը` զորակցելու նախագծի իրականացմանը եւ Սուրբ Էջմիածնում պահվող որոշ ձեռագիր ու տպագիր Աստվածաշնչերի եւ թանգարանային սրբազան արժեքների տրամադրմամբ հարստացնելու ցուցահանդեսը: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Մայր Աթոռի Թանգարանների ու արխիվի բաժնի տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02