ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործով վերջնական քվեարկությանը հաշված օրեր են մնացել, և դեմոկրատ կոնգրեսականները պահանջում են հարցաքննել Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին:
Ինչպես նշում է The Guardian-ը, դեմոկրատները մտավախություն ունեն, որ պաշտոնական դիրքի չարաշահման և երկրի դավաճանության համար մեղադրվող Թրամփի պաշտոնանկության գործն արդեն Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում, քննվելու ժամանակ կարող է «ծածկադմփոց» արվել Սպիտակ տան կողմից:
Ուստի՝ դեմոկրատների պահանջն է, որ նախագահի հրամանով սեպտեմբերին աշխատանքից հեռացված Բոլթոնը, ինչպես նաև Թրամփի աշխատակազմի ղեկավար Միք Մալվանեյը վկայություն տան Ներկայացուցիչների պալատում: Նշվում է, որ այս երկուսը Ուկրաինայի հետ կապված սկանդալի բազմաթիվ վիճահարույց դրվագների ականատեսն են:
«Քննությունը պետք է նաև վկաներ ունենա, մինչդեռ առանց վկաներից ստացվող փաստերի քննություն վարելը վերածվում է ծածկադմփոցի»,-ասել է կոնգրեսական Չակ Շումերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում Թրամփի պաշտոնանկության գործով քվեարկությունը կկայանա հունվարի 7-ին: Իսկ մինչ այդ արդարադատական հարցերով զբաղվող հանձնաժողովը հրապարակել է 658 էջանոց զեկույց, որում նախագահին մեղադրում է իր անձնական, քաղաքական շահերն ազգային անվտանգությունից, ազատ և արդար ընտրություններից վեր դասելու համար: Ըստ հանձնաժողովի՝ Թրամփը սահմանադրական և քրեական հանցանք է գործել՝ փորձելով ճնշում գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա, որպեսզի վերջինս հետաքննություն սկսի ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020թ. նախագահական ընտրություններում Թրամփի գլխավոր մրցակից Ջո Բայդենի դեմ:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02