«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուբեն Հայրապետյան եւ մյուսներ» վեճը, որը սպառնում է սերիալի վերածվել, դարձել է հանրային բուռն քննարկումների թեմա։ Այստեղ ե՛ւ բուռն էմոցիաներ կան, ե՛ւ հների ու նորերի բախում, ե՛ւ քրեաիրավական հետապնդում, ե՛ւ արժեքների բախում։
Նախկինները ոգեւորված են՝ վերջապես հայտնվեց մեկը, ով չի վախենում բանտ նստելուց, Սերժ Սարգսյանին գովելուց ու Նիկոլ Փաշինյանին փնովելուց, չի հրաժարվում իր նախկին կուսակիցներից եւ չի քծնում նորերին։ Այս ամենի դիմաց, իհարկե, հնարավոր է նա թանկ վճարի, բայց մի շրջանակի համար Նեմեց Ռուբոն այլեւս տղամարդկության, հավատարմության, համարձակության, պայքարի սիմվոլ է։
Մյուս կողմից՝ այս ամբողջ պատմության մեջ կա նաեւ քաղաքական պայքարի եւ ռեւանշի մաս։ Եթե Ռուբեն Հայրապետյանը «հաջողի»՝ նրան չձերբակալեն-չպատժեն, իսկ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում իշխանական թեկնածուն՝ Արմեն Մելիքբեկյանը չընտրվի, դա կլինի Հայրապետյանի եւ ՀՀԿ-ի փոքրիկ հաղթանակն ու Նիկոլ Փաշինյանի հերթական պարտությունը՝ ՏԻՄ ընտրություններից, հատկապես Կապանի ու Աբովյանի քաղաքապետերի պաշտոնների համար պայքարում կրած պարտությունից հետո։
Իհարկե, նորմալ երկրում նորմալ իշխանությունը չէր մարտնչի իքս քաղաքի քաղաքապետի կամ ինչ-որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար եւ կթողներ, որ այդ ընտրություններում հաղթի արժանավորը, այլ ոչ թե իշխանությունների դրածոն։ Բայց մենք նորմալ երկիր կոչվելուց դեռ շատ հեռու ենք, եւ իշխանությունների յուրաքանչյուր քայլ գալիս է ապացուցելու, որ գործ ունենք «ոչ մի թիզ թշնամուն» կարգախոսը որդեգրած քաղաքական խմբակի հետ, որն իր՝ «ընդդիմադիրի» կոմպլեքսներից ազատվելու համար ուզում է բոլոր աթոռներին միանձնյա նստել եւ ընդդիմության գոյությունը պարզապես չի հանդուրժում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58