ԱՄՆ Պետքարտուղարությունը (Պետդեպ) պաշտոնապես արձագանքել է Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին: Պետքարտուղարության պաշտոնական կայքում նշված է, որ այդ հարցի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ունեցած դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Մեր հայացքներն արտացոլված են սույն թվականի ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից հնչած ուղերձում»,- նշված է հայտարարությունում:
2019թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հղած իր ցավակցական ուղերձում օգտագործել էր «Մեծ եղեռն» եզրույթը.
«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնն ու բոլոր նրանց հիշատակը, ովքեր տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան…
Մենք խոստանում ենք սովորել նախկին ողբերգություններից, որպեսզի չկրկնենք դրանք: Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ճանաչելու և հաշվի առնելու իրենց ցավալի պատմությունը: Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին՝ հիշելու Մեծ եղեռնի ընթացքում կորսված կյանքերն ու վերահաստատելու ավելի խաղաղ աշխարհ կառուցելու մեր հանձնառությունը»:
Նշենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Սենատը միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Իսկ ավելի վաղ` հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն էր ընդունել նմանատիպ բանաձև:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02