Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում օգոստոսի առաջին օրերից սկսվել և ընթանում է հացահատիկի բերքահավաքը: Հիմնականում այն շարունակվում է բարձր, առանձին տեղերում՝ ռեկորդային արդյունքներով: Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածքի տնտեսություններում այսօր դիտարկումներ է անցկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Աշխատանքային այցի ընթացքում գյուղնախարարին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նախարարի առաջին կանգառը Վարդենիսի ֆերմերային տնտեսության ղեկավար Էդուարդ Նալբանդյանի սերմնաբուծական տնտեսության պահեստավորման կետում է եղել, ուր արդեն պահեստավորվում է Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի 3 տեսակի բարձրորակ սերմացուներից ստացված բերքը։ Այնուհետ Սերգո Կարապետյանը ֆերմերային տնտեսությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է հացահատիկի և կարտոֆիլի ցանքատարածություններ, տեղում ծանոթացավ ինչպես հացահատիկի բերքահավաքի ընթացքին, այնպես էլ՝ կարտոֆիլի ցանքերից սպասվող բերքի մոտավոր արդյունքներին: Ինչպես գյուղնախարարին և Գեղարքունիքի մարզպետին ներկայացրել է ֆերմերային տնտեսության ղեկավար Աշոտ Գրիգորյանը, նման բերքատվություն մարզի տնտեսությունները չեն ապահովել վերջին 30 տարիների ընթացքում: «Այս տարի կատարել եմ 100 հեկտար ցանք: Նախորդ տարվա համեմատ 50 տոկոսով ավել է ապահովում հացահատիկի, 100 տոկոսով ավել՝ կարտոֆիլի բերքը: Աշնանացան ցորենի 1 հեկտարի միջին բերքատվությունը մեր տնտեսությունում կազմել է 60-70 ցենտներ, կարտոֆիլի 1 հեկտարից էլ ակնկալում ենք մինչեւ 450-500 ցենտներ բերք»-ներկայացրել է Աշոտ Գրիգորյանը: Այցի ավարտին նախարար Սերգո կարապետյանը ներկայացրել է իր կանխատեսումները և տպավորությունները, Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական ոլորտում արձանագրված վերջին ձեռքբերումները: «Օգոստոսի 22-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հացահատիկի բերքահավաքն արդեն ավարտվել է մոտ 65 տոկոսով և չափազանց բարձր ու գոհացուցիչ արդյունքներով:Մեկ հեկտարի միջին բերքատվությունը մարզում 40 ցենտներից պակաս չի ստացվում, իսկ առանձին ֆերմերային տնտեսություններում և ցանքաշրջանառություն կիրառած հողերում մեկ հեկտարից ստացվում է մինչև 70-80 ցենտներ բերք: Չափազանց առատ է նաև անասնակերը, որի բերքահավաքը ևս ընթացքի մեջ է՝ ապահովելով բարձր ցուցանիշներ: Նախորդ տարվա համեմատ Գեղարքունիքում 3,6 տոկոսով ավելացել է խոշոր, 4,2 տոկոսով՝ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը: Անասնագլխաքանակի աճն ավելի շատ պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» ներդրմամբ, ինչի արդյունքում ջրարբիացվել են տասնյակ հազարավոր հեկտար արոտավայրեր, գյուղատնտեսական նորաստեղծ կոոպերատիվները ապահովվել են գյուղատնտեսական նորագույն տեխնիկաներով: Մինչև 2020 թվականը նույն ծրագրում կընդգրկվեն Գեղարքունիքի մարզի նոր համայնքներ: Կշարունակվեն պետական աջակցության զանազան ծրագրերը»,-հավաստել է նախարարը: Արմենպրես
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02