Անվտանգությունը Հայաստանի Հանրապետության բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն եմ համարում: Այս մասին այսօր Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախորդ մեկ ու կես տարվա ընթացում ԱԱԾ-ն կատարել է իր առաջ դրված խնդիրը: Շատ է խոսվում ԱԱԾ-ին ուղղված քննադատությունների մասին, բայց ուզում եմ նշել, որ ԱԱԾ գործունեության մի զգալի մասը, մեծ մասն անտեսանելի է հանրության համար, և անվտանգությունը այն երևույթներից է, որի ներկայությունը սովորաբար չի նկատվում, սովորաբար դրա առկայության համար շնորհակալություն ոչ մեկը ոչ մեկին չի ասում, իսկ երբ կասկածի տակ է առնվում, բոլորը հանում են իրենց թրերը և հարձակվում»,-ասաց նա: Վարչապետը կարևորեց այն, որ ՀՀ-ն տեղ է զբաղեցրել աշխարհի անվտանգ երկրների ցանկում: «Այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել, դիտարկումներ են եղել, թե որքան եմ ես՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում Ազգային անվտանգության ծառայությանը, որը գործել է այն ժամանակներում, երբ ես եղել եմ ընդդիմադիր քաղաքական գործիչ, իսկ դրանից առաջ քաղբանտարկյալ: Ես ուզում եմ ասել, որ, բնականաբար, տարբեր ժամանակներում իրավապահ համակարգը, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունն աշխատում է տարբեր պայմաններում, բայց նույնիսկ այն ժամանակահատվածում ԱԱԾ-ն չի անցել այն կարմիր գծերը, որոնք ընդհանրապես կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերակցություններում: Եվ ես նաև այդ պատճառով այսօր, որպես ՀՀ վարչապետ, վստահում եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, քանի որ դա նաև իմ պատկերացումն է»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չպետք է Ազգային անվտանգության ծառայության աշխատանքը որևէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվի: «Ժամանակի ընթացքում ԱԱԾ-ն գուցե ավելի պակաս ջանք պետք է գործադրի կոռուպցիայի դեմ պայքարում, քանի որ դրա համար պետք է ձևավորվի առավել արդյունավետ ինստիտուտներ»,-ասաց նա:
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
09:59 29.04.26
13:16 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44