Սամվել Բաբայանն ընդդեմ ԱՀ Ոստիկանության վիզաների վարչության վարչական գործով 19.12.2019թ. նախնական դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է հայցվոր Սամվել Բաբայանի ներկայացուցիչների միջնորդության հիման վրա։ Այս մասին Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը։ «Նիստից հետո Ս.Բաբայանի տարածած այն հայտարարությանը, որ Վարչական դատարանը հերթական անգամ հետաձգել է որոշումը՝ հրաժարվելով ընդունել Արցախի քաղաքացիությունից ինձ զրկելու որոշման անօրինականությունը, ըստ այդմ՝ նաեւ իմ իրավունքների վերականգնումը, տեղեկացնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը եւ չի արտացոլում տվյալ գործի դատավարական ընթացակարգի իրական պատկերը: Նշված գործի շրջանակներում տեղի է ունեցել 8 նախնական դատական նիստ, որից 7-ը հետաձգվել է բացառապես կողմերի միջնորդություններով, ընդ որում 6-ը՝ Սամվել Բաբայանի ներկայացուցիչների նախաձեռնությամբ, ինչի մասին վկայում են գործում առկա նյութերն ու դատական նիստերի արձանագրությունները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսօրվա նախնական դատական նիստում Վարչական դատարանը չէր կարող գործի ելքը պայմանավորող որոշում կայացնել, քանի որ նշված գործով դեռեւս դատաքննություն չի իրականացվել: Ներկայացնում ենք նաեւ նիստերի հետաձգման հիմքերը. 2019թ. մայիսի 23-ի նախնական դատական նիստը հետաձգվել է պատասխանողի ներկայացուցչի կողմից՝ Սամվել Բաբայանին հաշվառումից հանելու հետ կապված վարչական վարույթի նյութերի բնօրինակները ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, որին հայցվորի ներկայացուցիչները չեն առարկել: 2019թ. հունիսի 18-ի նախնական դատական նիստը հետաձգվել է հայցվորի ներկայացուցիչ Արամ Ղլեչյանի կողմից՝ Սամվել Բաբայանի՝ ՀՀ-ում հաշվառման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը եւ դրա հետ կապված վարչական վարույթի նյութերը ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունից ստանալու միջնորդությամբ պայմանավորված: 2019թ. հուլիսի 9-ի նախնական դատական նիստը հետաձգվել է՝ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունից պահանջված՝ Սամվել Բաբայանին հաշվառումից հանելու վերաբերյալ վարչական վարույթի նյութերը ստացված չլինելու հիմքով: 2019թ. օգոստոսի 27-ի նախնական դատական նիստը հետաձգվել է՝ հայցվորի ներկայացուցիչ Արամ Ղլեչյանի կողմից ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն ուղարկված գրությամբ ապացույցը ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված: 2019թ. սեպտեմբերի 24-ի նախնական դատական նիստը հետաձգվել է՝ հայցվորի ներկայացուցիչ Ռաֆիկ Մարտիրոսյանի առ 24.09.2019թ դիմումի համաձայն, որով խնդրել է դատական նիստը հետաձգել՝ պայմանավորված ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ: 2019թ. հոկտեմբերի 10-ի նախնական դատական նիստը հետաձգվել է հայցվորի ներկայացուցիչ Ռաֆիկ Մարտիրոսյանի առ 10.10.2019թ դիմումի համաձայն, որով խնդրել է դատական նիստը հետաձգել՝ նույն առ 24.09.2019թ. դիմումի հիմքով: 2019թ. հոկտեմբերի 29-ի նախնական դատական նիստը հետաձգվել է Հայցվորի եւ Պատասխանողի ներկայացուցիչների միջնորդությունների հիման վրա՝ ՀՀ եւ ԱՀ պաշտպանության նախարարություններից Սամվել Բաբայանի զինվորական հաշվառման վերաբերյալ փաստաթղթեր պահանջելու անհրաժեշտությամբ: 2019թ. դեկտեմբերի 19-ի նախնական դատական նիստը հետաձգվել է Հայցվորի եւ Պատասխանողի ներկայացուցիչների միջնորդությունների հիման վրա՝ պայմանավորված ԱՀ պաշտպանության նախարարությունից նախորդ հարցման պատասխանի ոչ ամբողջական լինելու պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ։
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
09:59 29.04.26
13:16 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44