«Երևան Սիթի» սուպերմարկետում երեկ հայտնաբերված տղամարդու դիի վրա բռնության հետքեր չկան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Նա ներկայացրեց, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտա 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում հայտնաբերել են հանկարծամահ եղած տղամարդու։ «Դեպքի առիթով դիի վրա արտաքին զննություն է իրականացվել, որի արդյունքում պարզվել է, որ դիի վրա բռնության հետքեր չկան։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ Shamshyan.com–ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 19-ին Երևանի 1-03 շտապօգնության (կենտրոն) ենթակայանից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 02 խումբը կանչով մեկնել է Մաշտոցի պողոտա, 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ըստ կայքի՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը 58-ամյա Լևոն Բ.-ն է. ով նշված սուպերմարկետում Երևանի բնակիչ, 26-ամյա Դալար Ա.-ի սայլակի միջից գողացել է նրան պատկանող պայուսակը, ինչը նկատել են անվտանգության աշխատակիցները: Վերջիններս կասկածյալին ուղեկցել են մենեջերի աշխատասենյակ, որտեղ նա հանկարծամահ է եղել:
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02