Լիբիա թուրքական զորքեր մտցնելու հնարավորությունն անհանգստություն է առաջացնում Մոսկվայում: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մի աղբյուր: Նա այդ կերպ է մեկնաբանել Տրիպոլիին ցանկացած ռազմական օգնություն ցուցաբերելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարութըյունը։ ՌԴ ԱԳՆ-ում գտնում են, որ, նախքան ներլիբիական հակամարտության կարգանվորումը, դրսից ռազմական միջամտությունը միայն կբարդացնի երկրի իրադրությունը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Տրիպոլիի կառավարությանը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ, աջակցելու մասին եւ մյուս խմբակցության ղեկավար մարշալ Խալիֆա Հաֆթարին համարել է «անօրինական ղեկավար»: Մինչդեռ Լիբիայի ազգային բանակը մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ Ազգային հաշտության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջին լոյալ ուժերին 72 ժամ է տվել Տրիպոլի եւ Սիրտ քաղաքները լքելու համար: 2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարել է գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում երկիշխանություն է տիրում: Արեւելքում նիստեր է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ կազմված՝ Ազգային հաշտության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոիից անկախ եւ համագործակցում են Հաֆթարի բանակի հետ, որն ապրիլից չի դադարեցնում Տրիպոլին գրավելու փորձերը: Վերլուծաբանների կարծիքով, Հաֆթարին աջակցում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրություններն այն դեպքում, երբ նրա հակառակորդներին օգնություն են ցուցաբերում Թուրքիան, Կատարը եւ Իտալիան:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02