«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ կարող է նոր սկանդալ հասունանալ. ավագանու ընդդիմադիր անդամները տեւական ժամանակ է՝ փորձում են հասկանալ` քաղաքապետ ընտրվելու պահին Հայկ Մարությանը եղել է երկքաղաքացի՞, թե՞ հասցրել է հրաժարվել Չեխիայի քաղաքացիությունից։ Բանն այն է, որ ըստ Չեխիայի օրենսդրության` մինչեւ 2011 թ. երկրում անշարժ գույք կարող էին ձեռք բերել միայն Չեխիայի քաղաքացի համարվող անձինք։ «Հայկի անունով այս պահին Չեխիայում բավականին գույք կա, ինչը նշանակում է, որ նա հանդիսացել է Չեխիայի քաղաքացի»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամը: Իսկ ինչո՞ւ հարցում չեք ուղարկում։ «Չեխիան այդ մասին տեղեկություն չի տրամադրում. մենք դեռ չենք կարողացել ճշտել նաեւ Հայկ Մարությանի տիկնոջ` Իվայի «դեւիչյե» ազգանունը, բայց տեղեկություն ունենք նաեւ, որ նրա հայրը Չեխիայում բավականին հարգված սորոսական է»: Հնարավո՞ր է դա էր պատճառը, որ դարձավ քաղաքապետի թեկնածու։ «Կդժվարանամ ասել»: Մեր այս հարցերին ի պատասխան՝ քաղաքապետարանի մամլո խոսնակն ասաց. «Քաղաքացիության հասցեատերը մենք չենք՝ ԿԸՀ-ն է, ինչ վերաբերում է տիկին Իվային, մենք բամբասանքներ չենք մեկնաբանում»: Իսկ եթե պարզվի՝ փաստ է, ումի՞ց պետք է ճշտենք։ «Դեկտեմբերի 25-ին ավագանու նիստ է, կարող եք հարցնել անձամբ Հայկ Մարությանից»: Ի դեպ, ԿԸՀ-ի մասով ավագանու մեր աղբյուրն ասաց. «ԿԸՀ-ն լծակ չուներ ստուգելու. Մարությանն օրենքի ուժով է դարձել քաղաքապետ, եղել է ավագանու ցուցակում, ավագանու անդամը կարող է լինել երկքաղաքացի` չի արգելվում, իսկ քաղաքապետը` ոչ։ Երբ Մարությանին այդ հարցն ուղղում են, ուղիղ պատասխան երբեք չի տալիս»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03