«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 1-ից կարեւոր փոփոխություն է սպասվում վարորդների համար: Ներդրվել է ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգ, որը մեծ աղմուկ է հանել քաղաքացիների շրջանում։ Եվ հենց դա է պատճառը, որ օրենսդրական փաթեթի հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը դեկտեմբերի 23-ին խորհրդարանում նախատեսում է քննարկում շահագրգիռ կողմերի հետ: Ընդ որում, նշենք, որ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի ընդունումից հետո «Վարորդի ընկեր» ՀԿ-ն դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որ վերջինս դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե արդյոք ընդունված օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը: Նշենք, որ այս օրենքի փոփոխությամբ քաղաքացիները պետք է Ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից տուգանքը վիճարկելու համար դատարանին վճարեն 4000 դրամ պետտուրք: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հունվարի 1-ից, եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխությամբ նախատեսվում է, որ վարորդը մեկ տարի ժամկետով ստանալու է 9 միավոր, իսկ խախտում կատարելիս այդ տարում տրված միավորներից կհանվեն տուգանային միավորներ։ 9 միավորը սպառելու դեպքում քաղաքացին կես տարով զրկվում է մեքենա վարելու իրավունքից, ինչից հետո նրան կրկին տրվում է 9 միավոր։ Եթե երկրորդ անգամ վարորդը սպառի 9 միավորը, ապա վարորդական իրավունքից կզրկվի մեկ տարի ժամկետով, իսկ դրանից հետո արդեն պետք է ընդհանուր հիմունքներով քննություն հանձնի եւ ստանա վարորդական իրավունք: Օրինակ` մեքենաների պետհամարանիշերի 1 կամ ավելի նիշերը փակելու դեպքում կզրկվի 1 միավորից, խաչմերուկի կանոնները խախտելու դեպքում կկորցնի 2 միավոր, հետիոտնային անցման կանոնը խախտելու դեպքում՝ 1 միավոր: Սակայն սա խախտումների միայն մի մասն է: Իհարկե, կարող են կարեւոր փոփոխություններ լինել, սակայն պետք է բարձրացվի հանրային իրազեկվածությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15