«Հրապարակ» թերթը գրում է. «Քանի օր է՝ հանրությունը վրդովված քննարկում է, թե ինչու է ժամանակին շռայլությունների դեմ պայքարած Նիկոլ Փաշինյանը շռայլությունների գնում, երբ խոսքը վերաբերում է իր ընտանիքին, եւ ինչու է պետբյուջեի հաշվին 30 հազար դոլարանոց ավտոմեքենա գնել, որը ծառայում է ավագ դստերը։ «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հորդորում է՝ պետք չէ վրդովվել․ «Եթե օրենքի համաձայն է, ուրեմն խնդիր չկա»։ Իսկ հեղափոխության փիլիսոփայությունը մեզ նման շռայլություն թույլ տալի՞ս է։ «Հեղափոխության փիլիսոփայության հետ ի՞նչ կապ ունի»։ Մարդիկ կարծում են, որ այդ գումարով կարելի է առաջնահերթ հարցեր լուծել։ «Ես այդ գումարի վերաբերյալ որոշում չեմ կայացրել, դա այն հարցը չէ, որ գրավի իմ ուշադրությունը։ Ինչ վերաբերում է խնդիրներին, մենք ամենօրյա աշխատանքով փորձում ենք ըստ առաջնահերթության լուծել»։ Ձեր կարծիքով՝ ժողովուրդը ձեզ ձայն է տվել, որ առաջնահերթ ձեր բարեկեցությո՞ւնն ապահովեք։ «Դուք կարծում եք, որ մեր գործունեությունը բերում է նրան, որ մենք ապահովենք Նիկոլ Փաշինյանի ընտանիքի բարեկեցությո՞ւնը»։ Մեքենայի փաստն են նշում։ «Եթե օրենքը պահանջում է, ի՞նչ արատավոր բան կա»։ Օրենքը չի պարտադրում։ «Ոչ, ես վստահ եմ, որ ապօրինի ոչ մի բան չի եղել։ Ու դա այն հարցը չէ, որ պետք է մեծ ուշադրություն սեւեռվի»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58