Ջրի բարձրացման նոր շեմ՝ ծովի մակերեւույթից մինչեւ 150 սանտիմետր բարձր՝ այն դեպքում, երբ կրիտիկական շեմը 130 սանտիմետրն է, Վենետիկում սպասվում է երկուշաբթի առավոտյան։ Այս մասին Թվիթերում տեղեկացրել է քաղաքապետարանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Քաղաքը շարունակում է մնալ տարերքի հետեւանքների ազդեցության տակ լուրջ հեղեղումներից հետո, որոնք տեղի ունեցան Վենետիկում անցած ամիս՝ նոյեմբերի 13-ին, երբ «բարձր ջրի» մակարդակը հասավ մոտ 190 սանտիմետրի, ինչը ռեկորդային էր վերջին կես դարում։ Իշխանությունների հաշվարկներով՝ քաղաքին հասցվել է 1 մլրդ եվրոյի վնաս։ Հյուրանոցային բիզնեսի ասոցիացիայի ներկայացուցիչները դժգոհում են պատվերների շարունակվող պակասից, նոյեմբերից դրանց թիվը հասել է 45 տոկոսի։ Ամանորի գիշերը վենետիկյան հյուրանոցները լիքը կլինեն միայն կիսով չափ, թեեւ դա այն շրջանն է, երբ Վենետիկը մեծ պահանջարկ է ունենում։ Հյուրանոցատերերը վնասը գնահատում են 400 մլն եվրո, բայց նշում են, որ այդ թիվը վերջնական չէ։ Հեղեղումների հետ կապված՝ Իտալիայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել եւ հատկացրել 20 մլն եվրո հետեւանքների վերացման համար, ավելի ուշ լրացուցիչ 65 մլն եվրո հատկացնելու մասին հայտարարել էր Իտալիայի ենթակառուցվածքի եւ տրանսպորտի նախարարությունը։
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02