Բանակցային սեղանին դրված է, այսպես կոչված, «փուլ առ փուլ» տարբերակը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում` նշելով, որ այն կա, չնայած, որ իշխանությունները ժխտում են դա:
«Դա ոչ միայն Ադրբեջանի պաշտոնյաներն են ասել, սա ասվել է ԱՄՆ կողմից, ասվել է ՌԴ կողմից: Իսկ սա նշանակում է, որ կարգավիճակի հարցը դրվում է մի կողմ, ընդհանուր համնաձայնությամբ առաջ է քաշվում որոշակի քանակությամբ տարածքներ հանձնելը, և բացարձակ կարևոր չէ, թե խոսքը մեկ-երկու կամ երեք շրջանի մասին է: Սա այն հարցն է, ինչը դրված է բանակցային սեղանին և քննարկվում է: Կա փաստաթուղթ. Հայաստանից բացի, բոլորն ասում են, որ կա, բայց դա ստորագրած փաստաթուղթ չի, սակայն փաստաթուղթ է»,- ասաց նա:
Նա նշեց, որ նաեւ շատ մեծ տարբերություններ, խզում կան Ռուսաստան-Ադրբեջան ու Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում, և ոչ հօգուտ Հայաստանի:
«Եթե Ռուսաստանը փուլային տարբերակի նախաձեռնողն է, ապա պետք է ցույց տանք, որ ներկայիս իշխանությունները բանակցություններ վարելիս ներկայացնում են միայն իրենք իրենց, պետք է ցույց տալ ռազմավարական գործընկերոջը, որ եթե նման պայմանավորվածություն են ձեռք բերում Հայաստանի իշխանության հետ, դա իրագործվելու որևէ հնարավորություն չկա: Ներկայիս իշխանությունների ձեռագիրը չափազանց պարզ է, իրենք արդեն սկսել են այդ քննարկումները, սա փաստ է, որքան էլ իրենք ուզում են հերքել»,- ասաց նա:
Ըստ Շահնազարյանի՝ Հայաստանի իշխանությունների նպատակն է՝ Արցախում ձևավորել իրենց ամբողջապես ենթակա իշխանություն, որոնք նույնպես համաձայնություն կտան այս՝ փուլ առ փուլ տարբերակին:
«Դրանից հետո իրագործվումն է մեզ բոլորի համար անընդունելի բանաձեւըմ որ ցանկացած լուծում պետք է ձեռնտու լինի Հայաստանին, Արցախին եւ Ադրբեջանին: Ակնհայտ է, որ ռազմական գործողությունների վտանգն էապես մեծացել է Ադրբեջանի կողմից, ես չեմ ասում, որ վաղը կարող է պատերազմ սկսվի, բայց կարող է սկսվել ցանկացած պահի: Ինձ համար ակնհայտ է, որ այդ դեպքում պետք է ուղղակի անընդունելի լինի, որպեսզի այս իշխանությունը ղեկավարի այդ գործողությունը»,- հավելեց նա:
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02